Լրահոս

14.03.2009 13:06


Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել

«7-ի գործով» մեղադրյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակի վատացումից հետո կալանավայրում կտրուկ վատացել է նաև Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակը։ Ինչպես նշվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, արդեն մի քանի օր նա ունի բարձր ջերմություն եւ արյան բարձր ճնշում, ինչը մարտի 11-ին դատարան կանչված շտապ օգնության բժիշկները որակել են որպես հիպերտոնիկ կրիզիս:  Գ. Ոսկերչյանը 3 տարի առաջ արդեն թոքի ինֆարկտ տարել է: Հայ ազգային կոնգրեսը պահանջել է, որ Գրիգոր Ոսկերչյանին տեղափոխեն այնպիսի հիվանդանոց, որտեղ հնարավոր կլինի ստանալ որակյալ մասնագիտացված ստացիոնար բուժօգնություն: Նույն հայտարարության մեջ նշված է, որ վատացել է նաև «7-ի գործով» մյուս բանտարկյալների առողջական վիճակը։

«Հայ ազգային կոնգրեսն այս ամենը համարում է վարչախմբի հրահանգով քաղբանտարկյալների նկատմամբ կազմակերպված հալածանք, նրանց նկատմամբ դատաստանի յուրօրինակ ձև: Անկախ պատճառներից, սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով համարվում է խոշտանգում»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը