«Թավշյա մեծ բոլոլայից» մի տարի, յոթ ամիս անց շատ հստակ ուրվագծվում է`ում եւ ինչի համար էր այսպես կոչված հեղափոխությունը, ովքեր էին եւ են դրա շահառուները, ընդհանրապես` ուր ենք գնում՝ երկիրը մի մե՜ծ 6-րդ հիվանդասենյակի վերածած «դուխով վարչապետի» գլխավորությամբ։
Առնվազն պետք է Ազատ Արշակյան լինել` չտեսնելու համար, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018թ. ապրիլին, նախ եւ առաջ արժեքների «հեղափոխություն» էր, որի հետեւանքով ազգային, պետական շահերը, դրանց հետ ուղղակի եւ անգամ անուղղակի առնչություն ունեցող բոլոր կառույցները, քաղաքագիտական, վերլուծական, փորձագիտական, լրատվական շրջանակները, քաղաքականապես ակտիվ անձինք հայտնվել են «աղքատ ազգականի» կարգավիճակում՝ ամեն րոպե «ասֆալտին պառկցվելու եւ պատերին ծեփվելու» վերահաս սպառնալիքի տակ։
Եվ հակառակը` ազգային շահերին, հայի ինքնությանը օտար, պետական մտածելակերպից կիլոմետրերով հեռու, ավանդական «հին կարծատիպերի» հանդեպ հիվանդագին ատելությամբ տառապող, բարոյական ամեն տեսակ «կապանքներից» իսպառ զուրկ, իրենց բնույթով հակապետական տարրերը «նոր Հայաստանում» զգում են իրենց, ինչպես ձուկը` ջրում։ Նրա՛նք են «նոր Հայաստանի» տերերը՝ ի դեմս հասարակությունն այլասերող օտար մարմինները, ձեռքբերովի ախտերը, աղտեղություններն ու դրանց պրոպագանդան իր «բարձր հովանու» տակ առած Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ թունդ հավատացյալի դիմակի տակ թաքնված մի խումբ կռապաշտներ, «նորընտիր» ժողվարչապետի թողտվությամբ, զրո արձագանքի պայմաններում, «Սերժին մերժելու» թանաքը չչորացած՝ Կաթողիկոսին մերժելու «շարժում» սկսեցին` պարզելով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսը։ Ընդհուպ` գրավեցին Վեհարանը, շրջափակեցին եւ ոստիկանության անտարբեր հայացքի ներքո ծանակեցին, քաշքշեցին Կաթողիկոսին։
Եկեղեցու դեմ «բողոքի» ալիքը մարեց միայն այն բանից հետո, երբ Մայր Աթոռում հասկացան` ինչ է իրենցից պահանջվում, եւ սկսեցին նվիրատվություններ անել իմքայլական մասնավոր (անձնական կամ ընտանեկան) հիմնադրամներին։ Բայց, դատելով Ալամ աշխարհի հայոց վարչապետի Լոս Անջելեսից եկեղեցու սպասավորներին հղած մեսիջներից` անհնազանդներին «ծնկի բերելու» սպառնալիքներից, «հրադադարը» ցանկացած պահի կարող է խախտվել։
Հերոսներից հակահերոսներ, հակահերոսներից` հերոսներ կերտելու «գործընթացին», ստամբուլյան կոնվենցիայի, սեռախեղումների եւ սեռափոխումների քարոզչությանը զուգահեռ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի բան, որ մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել. «անհայտ անձինք» սողոսկեցին Եռաբլուր եւ պղծեցին ազատամարտիկների, ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները։ Նիկոլն ու իր թրաշամանուկները որեւէ կերպ չարձագանքեցին այդ խայտառակությանը` ասես ո՛չ տեսել էին, ո՛չ լսել։ Ոստիկանության «օպերատիվ գործողությունների» արդյունքում գտան մեկին` ակնհայտորեն «ոչ ադեկվատ» մի կնոջ, որը իբր վերեւից ձայն էր լսել ու որոշել զանգվածային գերեզմանապղծության միջոցով փրկել երկիրը չար ուժերից։ Միջադեպն անցավ-գնաց, եւ այդպես էլ չիմացանք` այդ պատմության վերջը ի՞նչ եղավ։
Նախկինում երբեւէ չարձանագրված վանդալիստական այդ «ակցիաների» շարքը վերջերս համալրվեց եւս մեկ արտառոց փաստով. սրբապիղծ ինչ-որ արարածներ պատարագի ժամանակ ներխուժեցին Սուրբ Զորավոր, Սուրբ Աննա եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ, հայհոյեցին հավատացյալներին, վիրավերեցին, թքեցին-մրեցին հոգեւորականներին, նույնիսկ ձեռք բարձրացրին նրանց վրա, եւ ոչինչ. Նիկոլն էլի ծպտուն չհանեց` որեւէ գնահատական չտվեց տեղի ունեցածին։
Իսկ ահա սեռափոխված «Մելին» վճռականորեն իր թեւի տակ առավ եւ ամենաբարձր մակարդակով` Աժ ամբիոնից ամբողջական աջակցություն հայտնեց՝ ասելով, որ հպարտանում է նրանով։ Ճիշտ այնպես, ինչպես ատամներով պաշտպանեց հայոց լեզուն եւ հայոց պատմությունը ԲՈՒՀ-երում «ոչ պարտադիր» դարձնելու, Հայոց Եկեղեցու պատմությունը եւ ռազմագիտությունը, որպես բալաստ, հանրակրթական դպրոցներից արմատախիլ անելու «առաջադիմական» նախաձեռնությամբ հանդես եկած իր սուպերնախարարին։ Դեռ մի բան էլ` «երախտիքի» խոսք ասաց սեռափոխման թեմայով «ինտիմ վավերագրական ֆիլմը» համաֆինանսավորելու իմաստուն որոշման համար։
Արժեքների հեղափոխությունը դեռ չի ավարտվել` դիմադրությունը մեծ է։ Դեռեւս։ Բայց եթե այսպես շարունակվի`«հին կարծրատիպերը» քանդելու գործընթացը լրումին հասնի, վաղը նույն ցինիզմով, էնտուզիազմով կսկսի հիմնավորել Արցախը հանձնելու անխուսափելի անհրաժեշտությունը։ «Համոզիչ» փաստարկներ կբերի, որ օր առաջ պետք է լուծել ադրբեջանցի «փախստականներին» նախկին բնակության վայրերը, այդ թվում Հայաստան վերադարձնելու խնդիրը`ասելով. բա նրանք մարդ չե՞ն, գիտե՞ք ինչքա՜ն են տառապել, ի՜նչ ողբերգություն են ապրել` զրկվելով «հայրենիքից», տնից, տեղից, ունեցվածքից։ Հասել են ինքնասպանության եզրին կամ հոգեկան ծանր ապրումներից հայասպան դարձել կացնով մարդասպան Ռամիլ Սաֆարովի պես։
Ընդդիմախոսներին կներկայացնի որպես հետադիմականների, որոնց խորթ են համամարդկային արժեքները, նրանց արդար ընդվզումը` ռեւանշիզմ, «լափամանից զրկվածների էժանագին պրոպագանդա», «սակավագիտության եւ լայնամտության պայքար»...
Արժեքները «հանձնելուց» հողեր հանձնել` կես քայլ է

Լիլիթ Պողոսյան