Տրանսպորտային միջոցների համարանիշերի աճուրդների անցկացման կարգի, գների և չափորոշիչների մասին
Ամեն ինչ՝ տրանսպորտային միջոցների համարանիշերի աճուրդների անցկացման կարգի, պայմանների, աճուրդի ենթակա համարանիշերի մեկնարկայնի գների և չափորոշիչների մասին
ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի աճուրդին կարող են մասնակցել Ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները:
Հայտերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10.00-18.00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից (Ծովակալ Իսակովի 9, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, 4-րդ սենյակ):
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
Նախավճարը պետք է վճարված լինի մինչեւ հայտը ներկայացնելը՝ 900013150033 հաշվեհամարին:
Մեկից ավելի լոտի (զույգ համարանիշերի) ձեռք բերման համար դիմած անձը պետք է ունենա համապատասխան թվով տրանսպորտային միջոցներ, յուրաքանչյուր լոտի համար վճարի համապատասխան թվով նախավճարներ եւ ստանա նույն քանակով վկայական:
Աճուրդն անցկացվելու է բաց հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ: Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցը տվյալ համարանիշով հաշվառելու իրավունքը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում տվյալ լոտի համար առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Մի քանի մասնակիցների կողմից միաժամանակ հավասար չափով գնային հայտ ներկայացնելու դեպքում, հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Աճուրդում հաղթող մասնակիցը լոտի գնման գինը կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցում կամ դրամարկղ է մուծում աճուրդի ավարտից հետո երեք բանկային օրվա ընթացքում՝ հաշվանցելով նախավճարը:
Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ լոտի ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում՝ լոտի աճուրդը համարվում է չկայացած, նախավճարը չի վերադարձվում, իսկ լոտը հետագայում կրկին դրվում է աճուրդի:
Աճուրդը չկայանալու կամ աճուրդում չհաղթելու դեպքում, նախավճարի մուծման անդորրագիրը 1 բանկային օրվա ընթացքում վերադարձվում է մասնակցին՝ գումարը հետ ստանալու համար:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Նախկինում առանց աճուրդի հատկացված՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշ կրող տրանսպորտային միջոցներն առաջին անգամ հաշվառումից հանելուց հետո համարանիշերն ի պահ են հանձնվում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Նույն անձի այլ տրանսպորտային միջոցին նույն համարանիշերն առանց աճուրդի հատկացվում են երկու ամսվա ընթացքում՝ պետական տուրքի եւ աճուրդի մեկնարկային գնի վճարմամբ:
Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) աճուրդով ձեռք բերված՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերն ի պահ են հանձնվում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Նույն անձի այլ տրանսպորտային միջոցին նույն համարանիշերն առանց աճուրդի հատկացվում են երկու ամսվա ընթացքում՝ համարանիշերի հատկացման համար սահմանված պետական տուրքի վճարմամբ:
Սույն կետում ժամկետների ավարտից հետո համարանիշերը դրվում են աճուրդի:
Աճուրդի ենթակա համարանիշերի չափորոշիչները՝ ըստ դրանց մեկնարկայնի գների
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանuպորտային միջոցներին հատկացվող` աճուրդի ենթակա հաշվառման համարանիշերի չափորոշիչները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 816-Ն որոշմամբ: Վերոնշված որոշման 3-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատվել են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանuպորտային միջոցներին հատկացվող` աճուրդի ենթակա հաշվառման համարանիշերի ցանկերը՝ ըստ դրանց մեկնարկային գների:

ա) անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց փոխարեն այլ անձի մասնակցության դեպքում՝ նաեւ ներկայացուցիչ հանդիսանալու լիազորությունները հաստատող փաստաթուղթ),
բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (տեխ անձնագիր),
գ) նախավճարի (60 000 դրամ) վճարման անդորրագիր: