Արծրուն Պեպանյան. «Եթե այսպես շարունակվի, ապա պետության կյանքը շատ երկար չի տևի»
–Վիճակը շատ տխուր է,–խոսելով հայաստանյան իրականության մասին՝ այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։
«Բուն հայկական խնդիրը դարավոր ստրկության արդյունքում ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է»,–Գարեգին Նժդեհի այս խոսքերի հետ Ա. Պեպանյանը լիովին համաձայն է և կարծում է, որ նույն խնդիրն առկա է նաև այսօր.
–Հիմա մենք նորից ունենք այդ ուծացած հայկական զանգվածները, որը չունի առաջադիմական արժեհամակարգ, որը կկարողանար իր տեսակի համար առաջ տանող կեցություն ստեղծել։ Եվ ունենք այն, ինչ ունենք, որը եթե այսպես շարունակվի, ապա պետության կյանքը շատ երկար չի տևի,–ասել է Ա. Պեպանյանը:–Մենք ազգովին ինչ–որ մի հակահամակարգ ենք ստեղծել ինքներս, որ ի վնաս մեզ է, քայքայում է մեր ամբողջ կապերը և տանելու է երկրի մահվան, ընդդիմությանն էլ հետը։
Ա. Պեպանյանի համոզմամբ՝ հակահամակարգի դեմ կռիվ տալը բավական վտանգավոր է, քանի որ որքան նրա դեմ պայքարում ես, նա ավելի վտանգավոր է դառնում։ Հետևաբար վերլուծաբանն առաջարկում է ստեղծել մեր ազգին յուրահատուկ արժեհամակարգը, քանի որո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը լավ տեղ չեն տանելու։
–Մինչև չհասկանան, որ հիվանդությունն ա՛յ սա է, և սրան էլ համարժեք քայլեր պետք է ձեռնարկել, կիսատ–պռատ եթե ախտորոշում ունենանք, կիսատ–պռատ քայլեր կունենանք, և կստացվի այնպես, որ 20 տարի ընդդիմությունը փորձում է ինչ–որ բանի հասնել , բայց վերջնարդյունքում ընդդիմությունը վնաս է տալիս,–ասել է նա՝ միաժամանակ հավելելով, թե եթե մինչ այժմ ընդդիմությունը չի հաղթել, նշանակում է՝ ինչ–որ բան լավ չի հաշվարկվել։
–Երբ որ հեղափոխությունը փողոցի միջոցով է լինում, վերջը լավ չի լինում։ Եթե ձեզ թվում է՝ Եգիպտոսը ծաղկելու է, կապրենք՝ կտեսնենք։ Եթե մենք ուզում ենք՝ երկրում ինչ–որ բան փոխվի, նախ ուղեղները պետք է աշխատեն, հասկանան՝ ինչո՞ւ այսպես չէ, ի՞նչ կարելի է անել։ Իմ ասած մոդելով իշխանության դեմ պայքար պետք էլ չէ։ Պետք է կարողանանք տեսակը զորեղացնել, այն մարդկանց, ովքեր իրենց մեջ հայությունը դեռ չեն կորցրել, նրանք համախմբվեն, կառույցներ սարքեն, աստիճանաբար փոխեն հիվանդ օրգանիզմը,–ավելացրել է Ա. Պեպանյանը։
Արծրուն Պեպանյան. «Եթե այսպես շարունակվի, ապա պետության կյանքը շատ երկար չի տևի»
–Վիճակը շատ տխուր է,–խոսելով հայաստանյան իրականության մասին՝ այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։
«Բուն հայկական խնդիրը դարավոր ստրկության արդյունքում ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է»,–Գարեգին Նժդեհի այս խոսքերի հետ Ա. Պեպանյանը լիովին համաձայն է և կարծում է, որ նույն խնդիրն առկա է նաև այսօր.
–Հիմա մենք նորից ունենք այդ ուծացած հայկական զանգվածները, որը չունի առաջադիմական արժեհամակարգ, որը կկարողանար իր տեսակի համար առաջ տանող կեցություն ստեղծել։ Եվ ունենք այն, ինչ ունենք, որը եթե այսպես շարունակվի, ապա պետության կյանքը շատ երկար չի տևի,–ասել է Ա. Պեպանյանը:–Մենք ազգովին ինչ–որ մի հակահամակարգ ենք ստեղծել ինքներս, որ ի վնաս մեզ է, քայքայում է մեր ամբողջ կապերը և տանելու է երկրի մահվան, ընդդիմությանն էլ հետը։
Ա. Պեպանյանի համոզմամբ՝ հակահամակարգի դեմ կռիվ տալը բավական վտանգավոր է, քանի որ որքան նրա դեմ պայքարում ես, նա ավելի վտանգավոր է դառնում։ Հետևաբար վերլուծաբանն առաջարկում է ստեղծել մեր ազգին յուրահատուկ արժեհամակարգը, քանի որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը լավ տեղ չեն տանելու։

7or.am