Լրահոս

18.02.2011 14:51


Ստեփան Սաֆարյան. «Իշխանության քայլերը սոցիալական բունտի են բերելու»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձություններին և մասնավորապես՝ Եգիպտոսի ու Թունիսի նախագահների հրաժարականներին, ասել է, թե Հայաստանը նույնպես Մերձավոր Արևելքի մաս է կազմում, և այն, ինչից վախենում են Հայաստանի իշխանությունները, ճիշտ են վախենում։

Եթե արդարության պակասը երկրում դառնում է քրոնիկական, և իշխանությունը պատշաճ ձևով չի արձագանքում հասարակության տարբեր խմբերի առջև ծառացած խնդիրներին, արդյունքում այդ զարգացումները կուտակվում ու ժայթքում են, – նշել է Ս. Սաֆարյանը։

Որպես դրա վառ օրինակ՝ նա հատկապես ընդգծեց փետրվարի 17–ին Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքները և ոստիկանների կողմից կատարված «կոլցո» օպերացիաները, երբ խոչընդոտվում էին այդ ակցիաները «ամենաբիրտ և անօրեն» ձևերով։

ԱԺ պատգամավորի կարծիով՝ երբ նույն օրը կառավարությունը նիստ է հրավիրում, որի հրահանգով է տեղի ունեցել այդ բոլոր գործողություններ, ու չի անդրադառնում այդ խմբերի կողմից իրեն ներկայացված խնդիրներին, ապա այս իշխանությունը թող հույս չունենա։

Նրանք կարող են հեռանալ ավելի վատ տարբերակներով, քան Եգիպտոսում ու Թունիսում, նրանց քայլերը բերելու են սոցիալական բունտի հասունացման, – շեշտել է Սաֆարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը