«Վերնատուն» ակումբի համաժողովում հնչեցրած տեսակետներին ու դրան հաջորդած հայտարարությանը իշխանական թևից բովանդակային արձագանք չեղավ։ Մինչդեռ ակնհայտ էր, որ դրա անհրաժեշտությունը կար, քանզի Արցախի ու անվտանգության հարցը, մեր երկրում տիրող մթնոլորտը և դատաիրավական համակարգում առկա գործընթացները արդիական են, ու իշխանությունը չի կարող ասելիք չունենալ։ Դատելով ամենից՝ չունի։ Դա է պատճառը, որ արձագանքն այլ որակով էր։
Եթե իշխանությունը բովանդակային չի արձագանքում, բայց հրահանգում է հարձակվել ակումբի վրա, նշանակում է, որ կա հակափաստարկի սով։
«Վերնատունը» հենց դրանով էլ նյարդայնացնում է «թավշյա» տղաներին ու աղջիկներին, քանզի խնդիր է դրել քաղաքական հարաբերությունները դուրս բերել սև–սպիտակային դաշտից, հների ու նորերի կեղծ բաժանումից, մերոնքի ու ձերոնքի վտանգավոր հակադրությունից, հայհոյանքի տիրույթից։
Ակումբը բովանդակային քննարկումներ նախաձեռնելով՝ նպաստում է քաղաքական միջավայրի առողջացմանը և քաղաքականություն է վերադարձնում քաղաքական խոսքը։
Իշխանությունները չեն ուզում մտնել բովանդակային դաշտ, քանզի այդտեղ կմեռնի պոպուլիզմը, դեմագոգիան, դիլետանտիզմը։ Բովանդակային դաշտում տեղ չկա հայհոյանքին ու տեղ չկա մանիպուլյացիաներին։ Քաղաքական օրակարգն ու հրատապ հարցերի շուրջ բանավեճը ստի ու կեղծիքի թշնամին են, այսինքն՝ օրվա իշխանության ատելին։
Երբ սելֆիի ձողիկը դառնում է պետական կառավարման գործիք, ռացիոնալիզմն իր տեղը զիջում է թատերական ներկայացումներին ու հուզական սերիալներին։
«Թավշյա» տեխնոլոգիաները խափանվում են, երբ հայհոյանք–հայհոյանք հակադրությունը տեղափոխվում է փաստարկ–հակափաստարկ տիրույթ։
«Վերնատուն» ակումբն առանձին քաղաքական միավոր կամ տարբեր ուժերի դաշինք չէ։ Ակումբը հարթակ է, որի շրջանակներում ձևավորվում է քաղաքական օրակարգ և առաջարկվում են այդ օրակարգի շուրջ բովանդակային քննարկումներ։ Այլ հարց է, որ այդ հարթակի մաս կազմող սուբյեկտները կարող են վիճարկել իշխանության հարցն ու քաղաքական գործընթաց գեներացնել։
«Վերնատունն»՝ ընդդեմ «թավշյա» տեխնոլոգիաների

Պետրոս Ալեքսանյան