Լրահոս

16.03.2009 10:36


Ֆուտբոլ

Ֆուտբոլ

Իտալիայի առաջնություն

28-րդ տուրը ամենաարդյունավետներից էր Իտալիայի ֆուտբոլի առաջնաթյան ներկայիս խաղաշրջանում։ Թիմերին հաջողվեց 33 անգամ գրավել մրցակցի դարպասը։ Առաջատարների եռյակը հավաքեց հերթական երեք միավորը և շարունակում է առաջ պոկվել 4-րդ տեղը զբաղեցնող «Ճենովայից»։

 

Իսպանիայի առաջնություն

Բոյան Կրկիչի երկրորդ խաղակեսում խփած երկու գնդակները հյուրընկալվող «Բարսելոնայի» համար ապահովեցին հաղթանակը «Ալմերիայի» նկատմամբ։ Կատալոնական թիմը կրկին 6 միավորով առաջ անցավ «Ռեալից», որը ՈւԵՖԱ-յի Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո, 5-2 հաշվով ջախջախեց «Ատլետիկին։»

 

Անգլիայի առաջնություն

«Մանչեստեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը, չնայած թիմերի միջև 10 միավորի տարբերության, մասնագետները գնահատել էին որպես պայքար ոսկե մեդալների համար։  Խաղը, իսկապես, դիտարժան ու արդյունավետ ստացվեց։

 «Լիվերպուլ»-ը ջախջախեց տան տերերին՝ 1-4 հաշվով։

Այս խորագրի վերջին նյութերը