Մարտի 15-ի՝ լույս 16-ի գիշերը մեր հանրապետությունը գտնվել է ցիկլոնի ազդեցության գոտում։ Ամենուր դիտվել են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, իսկ ցածրադիր օդային շրջաններում՝ ձյունախառն անձրևի։ Այս տեղեկատվությունը «7 օր»-ին փոխանցել են Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից։ Ըստ օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի օրվա երկրորդ կեսից հանրապետությունում տեղումները կդադարեն, դրանք կպահպանվեն միայն արևելյան շրջաններում, այն էլ՝ թույլ ինտենսիվությամբ, իսկ մարտի 17-ի կեսօրից մինչև մարտի 20-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։
-Գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 4 աստիճանով, այնուհետև կմնա անփոփոխ՝ մինչև մարտի 20-ը,-«7օր»-ին ասել է Գագիկ Սուրենյանը։>
Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի