«Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ և հաջողություններ». քննարկում «Սիվիլիթասում»
Փետրվարի 21–ին «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր քննարկում «Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ և հաջողություններ» թեմայով։ Քննարկման բանախոսներն էին քաղաքագետ, պատմաբան Միքայել Զոլյանը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը, Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնող Մարիամ Սուխուդյանը և «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում փոփոխությունների դեմ նախաձեռնության անդամ Սերգեյ Սարգսյանը։ Զրույցը վարել է «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը։
Միքայել Զոլյանի կարծիքով՝ քաղաքացիական ակտիվության տեսանկյունից Հայաստանը կարծես հետ է մնացել, սակայն չնայած այստեղ ինտերնետի վատ վիճակին, այն անյուամնայնիվ հնարավորություն տվեց քաղաքացիական ակտիվությունը ՀՀ–ում բարձրացնել և հասցնել գոնե նվազագույն շեմին։ Քաղաքացիական ակտիվության համար, ըստ Մ. Զոլյանի, հնարավորություն է ստեղծում նաև ՀՀ–ի ներկայիս քաղաքական իրավիճակը, որտեղ կա իշխանություն և ընդդիմություն, որոնք մրցակցության մեջ են մտնում հասարակության ավելի լայն զանգվածների իրենց կողմը քաշելու համար։
Սերգեյ Սարգսյանը նշել է, թե կարևոր հարցերից է՝ փոփոխությունը կլինի վերևի՞ց, թե՞ ներքևից։ Ինքն ավելի հակված է կարծելու, որ քաղաքական ակտիվությունն ի վերջո բերելու է փոփոխությունների։
Արմեն Հովհաննիսյանը քաղաքացիական ակտիվության հարցում կարևորել է տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի զարգացումը Հայաստանում, ինչը, սակայն, համարել է միայն գործիք։ Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիական շարժումը չպետք է կխված լինի որևէ քաղաքական ուժից կամ ֆինանսավորումից։
Մարիամ Սուխուդյանը հավատում է քաղաքացիական ակտիվությանը՝ նշելով, թե խնդիրը հենց մեր մեջ է, այսինքն հասարակությունը պետք է դառնա այդ ակտիվության կրողը։
Եզրափակելով հանդիպումը՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթասի» հիմնադիր ՎարդանՕսկանյանն ասել է, թե անհատից շատ բան է կախված, և «յուրաքանչյուրս պիտի ճանաչենք մեր իրավունքներն ու ամեն օր, ամեն ժամ պայքարենք այդ իրավունքների համար»։
«Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ և հաջողություններ». քննարկում «Սիվիլիթասում»
Փետրվարի 21–ին «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր քննարկում «Քաղաքացիական ակտիվություն. խնդիրներ և հաջողություններ» թեմայով։ Քննարկման բանախոսներն էին քաղաքագետ, պատմաբան Միքայել Զոլյանը, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը, Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնող Մարիամ Սուխուդյանը և «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում փոփոխությունների դեմ նախաձեռնության անդամ Սերգեյ Սարգսյանը։ Զրույցը վարել է «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը։
Միքայել Զոլյանի կարծիքով՝ քաղաքացիական ակտիվության տեսանկյունից Հայաստանը կարծես հետ է մնացել, սակայն չնայած այստեղ ինտերնետի վատ վիճակին, այն անյուամնայնիվ հնարավորություն տվեց քաղաքացիական ակտիվությունը ՀՀ–ում բարձրացնել և հասցնել գոնե նվազագույն շեմին։ Քաղաքացիական ակտիվության համար, ըստ Մ. Զոլյանի, հնարավորություն է ստեղծում նաև ՀՀ–ի ներկայիս քաղաքական իրավիճակը, որտեղ կա իշխանություն և ընդդիմություն, որոնք մրցակցության մեջ են մտնում հասարակության ավելի լայն զանգվածների իրենց կողմը քաշելու համար։
Սերգեյ Սարգսյանը նշել է, թե կարևոր հարցերից է՝ փոփոխությունը կլինի վերևի՞ց, թե՞ ներքևից։ Ինքն ավելի հակված է կարծելու, որ քաղաքական ակտիվությունն ի վերջո բերելու է փոփոխությունների։
Արմեն Հովհաննիսյանը քաղաքացիական ակտիվության հարցում կարևորել է տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի զարգացումը Հայաստանում, ինչը, սակայն, համարել է միայն գործիք։ Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիական շարժումը չպետք է կխված լինի որևէ քաղաքական ուժից կամ ֆինանսավորումից։ Մարիամ Սուխուդյանը հավատում է քաղաքացիական ակտիվությանը՝ նշելով, թե խնդիրը հենց մեր մեջ է, այսինքն հասարակությունը պետք է դառնա այդ ակտիվության կրողը։
Եզրափակելով հանդիպումը՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանն ասել է, թե անհատից շատ բան է կախված, և «յուրաքանչյուրս պիտի ճանաչենք մեր իրավունքներն ու ամեն օր, ամեն ժամ պայքարենք այդ իրավունքների համար»։
7or.am