Աշխարհ

21.02.2011 16:32


ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն. «Փոքրամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը մեծանում է»

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն. «Փոքրամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը մեծանում է»

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը մեկնաբանել է միջազգային, այդ թվում է անդրկովկասյան արդիական խնդիրները։ Անցած շաբաթ հանդես գալով Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեում՝ Քլեփերը մասնավորապես ասել է.

«Ադրբեջանի կառավարությունը գոհ է հայ–թուրքական գործընթացի կասեցումից, սակայն Բաքուն Հայաստանի միջոցով մտադիր է Արևմուտքի ուշադրությունը սևեռել Ադրբեջանի շահերի վրա։ Կողմերի միջև վստահության բացակայությունն ու աճող ռազմական հռետորությունը, ինչպես նաև՝ զինված ուժերի շփման գծի երկայնքով անցած շարունակվող փոխհրաձգությունները մեծացնում են փոքրամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը, ինչը կարող է իրադրության սրման հանգեցել»։

Այս խորագրի վերջին նյութերը