Եմենի նախագահ Ալի Աբդալահ Սալեհը հրաժարվում է ինքնակամ հրաժարական տալ։
Այսօր Սանայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Սալեհը հայտնել է, թե պաշտոնից կհեռանա «միայն քվեատուփերի միջոցով»։ Նա հայտարարել է, թե միայն նախագահական ընտրություններին կրած պարտությունը կարող է իր հեռանալու պատճառ դառնալ։
Նշենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, նախագահը հայտարարել էր, թե 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն չունի։ Այսօրվա հայտարարությունը, ընդհակառակը, գնահատվում է որպես Սալեհի ցանկությունը ստանալու նախագահական հերթական ժամկետը։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Եմենում շարունակվում են 2011թ. հունվարի կեսերից։ Վերջին մի քանի օրերին Եմենում 7 մարդ սպանվել է, ավելի քան 150-ը՝ վնասվածքներ ստացել ոստիկանության գործողությունների հետևանքով, որոնք մարտական զենք ու արցունքաբեր գազ են օգտագործել։
Եմենի նախագահը հրաժարվում է ինքնակամ հեռանալ