Մեկնաբանություն

08.12.2019 16:18


«Կամազներից» մինչև նոր տարվա խաղալիք (տեսանյութ)

«Կամազներից» մինչև նոր տարվա խաղալիք (տեսանյութ)

Այս տարի Երևանի քաղաքապետարանը որոշել է թարմացնել սեփական ռեկորդը։ Ավելի ճիշտ՝ ոչ թե քաղաքապետարանը, այլ փաստացի քաղաքապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը։ Կարգին Հայկոն կամ Սուպեր մաման ընդամենը նրա կրտսեր բիզնես–գործընկերն է։

Հետհեղափոխական Հայաստանի մայրաքաղաքում ամանորյա տոնակատարությունների համար աննախադեպ գումար է ծախսվելու, ավելի ճիշտ՝ հսկայական «ատկատների» ու «սառույցին գրելու» հնարավորություն է բացվելու։ Ծախսվելու է 325 միլիոն դրամ։

Թե ինչեր կարող են իրենց թույլ տալ տոնական շոուներից հետո քաղաքապետն ու իր շեֆը, կարելի է ենթադրել։ Սրանց ագահությունն ու երևակայությունը հուշում են, թե ինչեր էին երազում և ինչերի ձգտում։

Ուշագրավ է, որ մինչհեղափոխական Հայաստանում, մասնավորապես՝ 2017թ., ծախսվել է 192.478.000 դրամ։ Այսինքն՝ 2 տարվա ընթացքում Երևանի տոնական ծախսերը գրեթե կրկնապատկվել են։ Այդպիսի կամ ավելի մեծ չափերի ավելացումներ եղել են միայն այն ոլորտներում, որոնք վերաբերում են անձամբ Նիկոլ Փաշինյանի ու իր նեղ ընտանեկան, բարեկամական շրջապատի անձնական հաճույքների ապահովմանը. տուն, ավտոմեքենա, պարգևավճարներ և այլն։

Զարմանալ պետք չէ։ Իշխանության են եկել սոված, կապիտալի անձնական կուտակմամբ զբաղվող, պատասխանատվությունից խուսափող, «լայվերով» մանիպուլյացիաներ անող, ստող, Արցախի հետ կռիվ տվող, բյուջեն մսխող, կոռուպցիան թալանի վերածող և սեփական ընտրազանգվածին քցող մարդիկ։

Եթե սահմանի վրա մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, եթե Ալիևը կիրթ ու նորմալ մարդ է, իսկ արցախյան ազատամարտի կերտողները՝ միայն քննադատության արժանի, եթե քիրվայական միջավայրի ծնունդ ես, եթե բանակցությունների մասին տեղեկացնող ուսուցիչդ թշնամական Ադրբեջանի նախագահն է, եթե ձգտում ես բավարարել ադրբեջանական ժողովրդին, եթե իշխանությունը պահում ես վայելքների ու հաճույքների համար, ապա բնական է, որ պետք է բանակին հատկացվող բյուջեն գրեթե նույնը թողնես ու փոխարենն ավելացնես տոնածառի ծախսերը։ Չէ՞ որ անգրագետ պողոսներին հաց չես կարողանում տալ և, հետևաբար, պետք է խրախճանք ապահովես։ Թեկուզև ֆալշով ու բաղաձայնով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը