Մարտի 27-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կանցկացվի 11-րդ ամենամյա այլընտրանքային արտ-փառատոնը։ Փառատոնի ընթացքում ընտրվում է ցուցահանդեսի նոր համադրող։ Նա ներկայացնում է ցուցահանդեսի կոնցեպցիան, աշխատում է հեղինակների հետ՝ հավաքագրելով նրանց աշխատանքները։
- Ցուցահանդեսի այս տարվա կոնցեպցիայի թեման «Սոցիալական մուտացիան» է, այսինքն՝ մեր հասարակության տրանսֆորմացիան։ Բուն իմաստով, կոնցեպցիան հավաքվում է վերջում՝ արվեստագետների տարբեր ուսումնասիրությունների և նրանց գործերի հիման վրա,- «7 օր»-ի հետ զրույցում մանրամասնել է ցուցահանդեսի այս տարվա համադրող Գոռ Ենգոյանը։
Բացի փորձառու արվեստագետներից, ցուցահանդեսին մասնակցում են նաև սկսնակ արվեստագետներ, որոնք առաջին անգամ են ներկայացնելու իրենց աշխատանքները։ Ցուցահանդեսը տեղի կունենա ՆՓԱԿ-ում մարտի 27-ին։
Ամենամյա այլընտրանքային արվեստի փառատոն ՆՓԱԿ–ում