Մեկնաբանություն

11.12.2019 16:04


Հայկական «Ջինգլ բելսն» ու պողոսների դրախտը

Հայկական «Ջինգլ բելսն» ու պողոսների դրախտը

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ցանկանում է ամանորյա ու ծննդյան տարեդարձի հետ կապված գլոբալ երգերի փոխարեն ստեղծել այնպիսինները, որոնք կդառնան համաշխարհային առաջատարներ։

«Թավշյա» առաջնորդն ասում է, որ աշխատանքներն արդեն սկսվել են ու բոլորին առաջարկել է լծվել այդ գործին։ Մի խոսքով, Փաշինյանի թիմակից Բաբկեն Թունյանի անգրագետ հարևանն իր անգրագետ բազմամարդ ընտանիքով զբաղմունք է գտել։

Նիկոլը նաև առաջարկել է Նոր տարին նշել մի հատ բրդուճով ու մի բաժակ գինով, քանզի կարևորը հրապարակում հավաքվելն է, այլ ոչ թե սեղան նստելը։ Նկատենք, որ սա հեղափոխական շուստրիություն է, բայց դե պողոսներին հասնում է։

Բյուջեի հաշվին ծախսեր են անելու, տեսարաններ են մատուցելու, փողեր են դուրս գրելու և ամբոխ են ապահովելու Նիկոլի սելֆիի համար։

Ինչ մնում է գլոբալ երգերի թեմային, ապա փորձենք մեր կողմից օգնել պողոսներին ու զարկ տալ երգահանությանը։

Ահա «ջինգլի» նախնական ու հեղափոխական տարբերակ.

Բրդուճներ, բրդուճներ,

Համով բրդուճներ,

Ատկատներ, ատկատներ,

Բոլ–բոլ ատկատնե՜ր։

. . .

Հարիֆներ, հարիֆներ,

Հարիֆ պողոսներ,

Բրդուճով ձեզ առանք,

Անգրագետ պողոսնե՜ր։

. . .

Գինիներ, գինիներ,

Էժան գինիներ,

Հայկոն լցնի, դուք խմեք,

Հպարտ պողոսնե՜ր։

Ամանորյա երգի երկրորդ տարբերակն այսպիսի կարճ տեսք կունենա.

Չունեմ պոպոք, մանդարին,

Փաթթեմ բրդուճն ու սենց Նոր տարին։

Ընդունվում են տեքստերի այլ առաջարկներ։

«7 օրի» հեղափոխական մշակույթի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը