Սա արդարադատություն չէ, այլ` դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում
Ուղղակի զարմանալ կարելի է`ո՞նց կարող է մարդը, գտնվելով ճաղերի հետեւում` չորս պատերի մեջ, այնքան համարժեք լինել իր գնահատականներում, այնպես ճշգրիտ ախտորոշել երկրում ստեղծված, մեղմ ասած, «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակը, դրանից բխող ներքին եւ արտաքին սպառնալիքները, ինչպես Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Եվ հակառակը` իշխանությունը «վերեւից ներքեւ» բուռը հավաքած, ներքին եւ արտաքին անվերջանալի «բոլոլաներից»` ներպետական եւ միջպետական շփումներից, աշխատանքային եւ պաշտոնական այցերից, ինքնագովազդի բեմականացված ակցիաներից, ամեն ինչի ու ոչնչի մասին «հռետորական» ճառերից, բոլորին զզվեցրած ջրիկ խոսակցություններից, լայվերից աչք չբացող մեկը ինչպե՞ս կարող է այնքան կտրված լինել իրականությունից, այնքան վատ պատկերացնել իրերի իսկական վիճակը, որքան վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակին» տված հարցազրույցում երկրորդ նախագահն իր «ոճի մեջ» էր. ինչպես միշտ` պրագմատիկ, զուսպ եւ հավասարակշիռ։ Յուրաքանչյուր նախադասությունը` կշռադատված, առանց անհարկի հուզական զեղումների, կրկնությունների, ավելորդաբանությունների, երկիմաստությունների, չափազանցությունների, այսօրվա «քաղաքական բառապաշարին» բնորոշ գռեհկաբանությունների։ Ոչ մի պատահական միտք, հենց այնպես` գեղեցիկ խոսքի կամ ընթերցողի հետ խորամանկելու, սիրաշահելու, ապակողմնորոշելու համար ասված արտահայտություն. ամեն ինչ` չափած-ձեւած, դիպուկ`ուղղված ճիշտ նշանակետին, եւ սպառիչ։
Քոչարյանն, ինչպես եւ պետք էր կարծել, պատրանքներ չունի` «նոր Հայաստանում» իր եւ ոչ միայն իր նկատմամբ իրականացվող «թավշյա անարդարադատության» հետ կապված։ Անցած մեկուկես տարվա վայրիվերումները լիուլի բավական էին`աներկբա արձանագրելու. «Այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր։ Մեղադրանքն ինքնին աբսուրդային է եւ ոչ մի ընդհանուր բան չունի թե՛ իրավունքի, թե՛ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ։
Սրան ավելացրեք նաեւ դատավարական նորմերի համատարած խախտումները, դատարանների վրա կոպիտ եւ անթաքույց ճնշումը, իմ կալանավորման մասին խայտառակ հեռախոսազրույցի արտահոսքը, վարչապետի կոչով դատարանների արգելափակումը, դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը, Սահմանադրական դատարանի որոշման արհամարհումը եւ այդ որոշմանը հաջորդած ՍԴ-ի եւ նրա նախագահի հանդեպ հարձակումը, ՍԴ նախագահի սանիկների անհեթեթ կալանավորումները եւ նրա ընտանիքի անդամների շանտաժը։ Եվ սա իշխանությունների կողմից ամբողջ արդարադատության համակարգի ճնշմանն ուղղված ակնհայտ հանցագործությունների ամենեւին ամբողջական ցանկը չէ։ Վստահ եմ, որ բոլոր այս գործողությունների համար ոչ հեռու ապագայում պետք է պատասխան տրվի։ Շինծու գործը չի կարող իրավական հեռանկար ունենալ։
Ի՞նչ արդարադատության մասին կարող է խոսք լինել, եթե «դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը եւ միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում։
Իհարկե, կան նաեւ դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը եւ մասնագիտական պատիվը, եւ պատրաստ են պայքարել իրենց անկախության համար` «իմ հարցով դրական որոշումներն ընդունվել են հենց այդպիսի դատավորների կողմից՝ հակառակ դատախազական բեսպրեդելի», բայց, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավական ամենաթողության մթնոլորտը, «ներկայիս իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ»,-համոզված է երկրորդ նախագահը։
Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի
Ո՞ւր են իրավապաշտպան կազմակերպությունները, ինչո՞ւ են բերանը ջուր առել`չեն խոսում այդ մասին, նույնպես հասկանալի է. «Պարզվեց` Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր եւ ամբողջովին փլուզվեց։ Ըստ էության, այն ստեղծվում եւ ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկելու համար։ Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին։ Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձեւավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից։ Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ եւ բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ եւ ծուլացած գրանտակերների մակարդակից»։
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների`ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի, ընդհանրապես` Արեւմուտքի «առեղծվածային» լռությանը, «եվրոպական կազմակերպություններն ավանդականորեն դանդաղկոտ են եւ արագանում են միայն խոշտանգումների, առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող վտանգների պարագայում։ Դրա հետ մեկտեղ, նրանց ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, որ Հայաստանում տեղի ունեցածն անարյուն իշխանափոխություն էր եւ ժողովրդավարական էություն չունի։ Կարծում եմ, շուտով մենք կլսենք նաեւ եվրոպացիներին, քանի որ իշխանությունների գործողություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները»։ Իսկ Ռուսաստանը «բազմիցս եւ բավականին պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տեղի ունեցողին»։
Հանրության մի մասի`իր նկատմամբ կարծրացած պաթոլոգիկ ատելության դրսեւորումներին Ռոբերտ Քոչարյանը փիլիսոփայորեն է վերաբերվում. «Համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազոտված երկրների մեջ Հայաստանի բնակչությունն ամենազայրացածն է։ Առաջ ենք անցել նույնիսկ պատերազմից ավերված Իրաքից»։
Եվ սա նաեւ «Հիսուսի բարդույթով» տառապող օրվա իշխանիկների «վաստակն» է. «Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների եւ պատրաստ են իրենց դժգոհությունն ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել։ «Կծեփենք պատերին եւ կփռենք ասֆալտին» բանաձեւը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության եւ ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին։ Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է եւ լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից։ Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետեւանքային կապեր փնտրելն անիմաստ է»։
2018-ի ապրիլյան «քաղաքական ցունամիի» ալիքը քշեց-տարավ տասնամյակների ընթացքում ձեւավորված քաղաքական լանդշաֆտը, եւ ժամանակ է պետք, որ հասարակությունը վերադառնա ռացիոնալ դաշտ. «Էյֆորիան եւ դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, եւ հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձեւավորում է ընթանում։ Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ եւ ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը»։
«Վերնատան» ներքո տեղի ունեցած հավաքը ցույց տվեց, որ հանրության սթափ մտածող հատվածում լայն կոնսենսուս կա հետհեղափոխական ապաշնորհ կառավարումը մերժելու եւ նոր`գործուն ընդդիմություն ձեւավորելու հարցում. «Թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ։ Առավել ակտիվները եւ աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ։ Զգացողություն կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը»։
Թույլ նախագահ ունենալն անթույլատրելի «շռայլություն» է Արցախի համար
Իսկ հիմա` ամենակարեւորը. ի՞նչ սպասել Արցախի առաջիկա ընտրություններից, ի՞նչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, ո՞վ կլինի Արցախի հաջորդ նախագահը, ի՞նչ զարգացումներ կարող են լինել փակուղում հայտնված բանակցային գործընթացում։
«Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձեւ։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան»,-արձանագրում է երկրորդ նախագահը։ Բրատիսլավայի բանակցություններն, ըստ նրա, «ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)։
Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ։ Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետեւանքներից։ Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վրա` չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից»։
Ընտրություններից առաջ Արցախում ստեղծված իրավիճակն այդ առումով մտահոգիչ է. «Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման։ Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել։ Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը։ Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը»։
Ոչ պակաս խնդրահարույց է արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների «մասնակցությունն» արցախյան ընտրություններին. «Այդպիսի կազմակերպություններ եւ պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես։ Դա ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք։
Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձանց, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար։ Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ։ Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»։
Իսկ ի՞նչ ակնկալել 2020թ.-ից։
Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, «իշխանությունը, որի լեգիտիմությունը խարսխված է մեկ անձի վրա, չի կարող կայուն լինել, անկախ պատգամավորական մանդատների քանակից»։ Մի կողմից` հետհեղափոխական «արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը։ Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երեւակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը։ Դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը եւ թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով: Ի դեպ, շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի։ Դա կախված է ընդդիմության՝ ջանքերը միավորելու ունակությունից եւ վճռականությունից»։

«Վերնատան» ներքո տեղի ունեցած հավաքը ցույց տվեց, որ հանրության սթափ մտածող հատվածում լայն կոնսենսուս կա հետհեղափոխական ապաշնորհ կառավարումը մերժելու եւ նոր`գործուն ընդդիմություն ձեւավորելու հարցում. «Թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ։ Առավել ակտիվները եւ աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ։
Զգացողություն կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը»։

Լիլիթ Պողոսյան