Լրահոս

15.11.2010 15:50


Մարդու իրավունքների պաշտպանը Բրյուսելում է

Հարգելի գործընկերներ,

 Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նոյեմբերի 15-17-ը պաշտոնական այցով  գտնվում է Բրյուսելում: Այցը կազմակերպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ):

Պաշտպանը հանդիպումներ է ունենալու Եվրոպական հանձնաժողովի' Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար, արևելյան Եվրոպայի, հարավային Կովկասի և կենտրոնական Ասիայի հետ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրեն Գունար Վիեգանդի, Եվրոպական խորհրդարանի  մարդու իրավունքների ենթակոմիտեի նախագահ Հեյդի Հաութալայի, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայկացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:

Ա. Հարությունյանը հանդիպելու է նաև Բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի  անդամ  Ա Կովաչևին և ԵՄ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակության ղեկավար Միլան Կաբրնոշին:

Պաշտոնական այցի ընթացքում Պաշտպանը  Եվրոպական խորհրդարանում հանդես է գալու  «Քաղաքական համակարգի կապիտուլյացիան'մարդու իրավունքների առջև» վերնագրով ելույթով:

                                                                                    Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը