Լրահոս

11.03.2011 11:04


ՄԱԿ-ը և ՀՀ կառավարությունը վերանայել են ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի իրագործման նկատմամբ ունեցած առաջընթացը

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և Արտաքին գործերի փոխնախարարը քննարկեցին ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ/UNDAF) չորս արդյունքների իրագործման ուղղությամբ գրանցված առաջընթացը:

ՄԱԿԶԱԾ-ն (2010-2015թթ.) այն հիմնական ռազմավարական փաստաթուղթն է, որն ուղղորդում է ՄԱԿ-ի համակարգի կողմից Հայաստանին տրամադրված ընդհանուր օժանդակությունը: Այն համատեղ մշակվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ու լիովին համապատասխանում է ազգային առաջնահերթություններին և զարգացման կարիքներին:

ՄԱԿԶԱԾ-ի չորս ռազմավարական առաջնահերթությունները կենտրոնանում են խոցելի խմբերի նկատմամբ անհավասարության վերացման, ինչպես նաև նույն խմբերի տնտեսական և սոցիալական հնարավորությունների ընդլայնման միջոցով ներառական և կայուն աճի խթանման վրա, քաղաքացիների` իրենց իրավունքների կիրառման և պարտականությունների  կատարման կարողունակության, ինչպես նաև պետական հաստատությունների պարտավորությունների բարելավման վրա,  կայուն զարգացման սկզբունքներին համահունչ` սոցիալական ծառայությունների մատչելիության, ինչպես նաև բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կառավարումն ուժեղացնելու վրա:

Արտգործ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ասաց. ,ՀՀ Կառավարությունը ջանում է խթանել  մեր երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը`  բարձրացնելով կրթական, առողջապահական և գիտական չափանիշները, պաշտպանելով շրջակա միջավայրը և բարելավելով կայուն զարգացման ու ներդրման հնարավորությունները: Արդեն իսկ շատ բան է արվել, սակայն մենք կշարունակենք իրագործել բարեփոխումների մեր օրակարգը: Իսկ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը մեր հաջողության գրավականն էե:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան մեկնաբանեց. ,Հայաստանում ՄԱԿ-ի համակարգն իր հավաքական, միասնականացված ու  համատեղված ներդրումներով նպաստում է սոցիալական փոխակերպմանն ու  մարդկային զարգացման առաջընթացինե:

ՄԱԱԶԿ-ի ղեկավար Անահիտ Սիմոնյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումների քաղաքականության վարչության պետ Ռուբեն Սարուխանյանը ներկայացրեցին հավասար տնտեսական հնարավորությունների ոլորտում առաջընթացը և զեկուցեցին, որ չնայած տնտեսական ճգնաժամերին` արձանագրվել է որոշակի առաջընթաց կանոնակարգման շրջանակի ու ձեռներեցության մեխանիզմների բարելավման, ինչպես նաև գործարար հնարավորությունների կենսականացման գործում:

ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բոբերգը և Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը համառոտ ամփոփեցին ժողովրդավարության առաջընթացը և հանրային կառույցների կարողունակությունների բարելավումը, և շեշտեցին բարեփոխումների հետագա անհրաժեշտությունը` տարածքային անհավասարությունները կամրջելու, սոցիալական ներառականության, ինչպես նաև մարդու իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի  խթանման հարցերում:

ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին և Աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրեցին սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում գրանցված առաջընթացի մասին, շեշտադրելով դրանց` ամենախոցելի խմբերի համար որակի ու մատչելիության հավասարության հարցը:

ՄԱԶԾ-ի շրջակա միջավայրի կառավարման ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրեցին կլիմայի փոփոխություններն ադապտացնելու ու մեղմացնելու, էներգիայի արդյունավետության և աղետների վտանգի նվազեցման ոլորտներում ունեցած նվաճումները:

ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի տարեկան վերանայման ժամանակ մասնակիցների կողմից արված մեկնաբանություններն ու առաջարկությունները կկցվեն ՄԱԿ-ի գործակալությունների, ծրագրերի և հիմնադրամների աշխատանքային պլաններին ` այսպիսով ապահովելով լիարժեք համապատասխանություն ի հայտ եկող կարիքներին և ազգային առաջնահերթություններին:

Այս խորագրի վերջին նյութերը