Լրահոս

20.12.2019 11:10


Երևանում կանխվել է 24-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Երևանում կանխվել է 24-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին գտնվում է Հաղթանակ կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հովհաննես Խ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը