Քաղաքական

20.12.2019 11:15


Սանկտ Պետերբուրգ մեկնող Փաշինյանի գլխա­վորած պատվիրակության կազմում 28 մարդ է․ «Ժողովուրդ»

Սանկտ Պետերբուրգ մեկնող Փաշինյանի գլխա­վորած պատվիրակության կազմում 28 մարդ է․ «Ժողովուրդ»

«Եվրասիական տնտեսական բարձրա­գույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գա­գաթնաժողովին մասնակցելու նպատա­կով այսօր Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխա­վորած պատվիրակությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրա­կության կազմում 28 մարդ է, որից 6-ը լրագրողներ են, 6-ը՝ անվտանգության աշ­խատակիցներ: Պատվիրակության կազ­մում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախա­րար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաս­տանի դեսպան Վարդան Տողանյանը, էկո­նոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, աշխատանքի և սոցիալական հար­ցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ-ի փոխնախագահ Միքայել Փաշայանը:

Ընդգծենք, որ ԱՊՀ մասնակից պե­տությունների ոչ պաշտոնական գագաթ­նաժողովին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և նրանք կլինեն նույն վայրում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը