Լրահոս

20.12.2019 12:20


Գյումրիում բախվել են 25-ամյա վարորդի BMW-ն ու 24-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր

Գյումրիում բախվել են 25-ամյա վարորդի BMW-ն ու 24-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր

Դեկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։10- սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ պողոտա և Մազմանյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 25-ամյա Արտյոմ Կարապետյանի վարած BMW մակնիշի 77 AR 117 համարանիշի և 24-ամյա Հովհաննես Համբարյանի վարած Opel մակնիշի 36 QF 508 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 20-ամյա Օ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը