Լրահոս

20.12.2019 12:30


Գյումրիում բախվել են 2 Mercedes-ներ, Ford-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Գյումրիում բախվել են 2 Mercedes-ներ, Ford-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

Դեկտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 67Բ հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ՝ 63-ամյա Ս. Գ-ի վարած Mercedes մակնիշի 607 AF 61 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խ. Ն-ի վարած Ford 88 MD 858 համարանիշի, Գյումրիի բնակիչ՝ 54-ամյա Գ. Ս-ի վարած Mercedes մակնիշի 35 DP 281 համարանիշի և Գյումրիի բնակիչ՝ 27-ամյա Ա. Գ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AD 024 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Ախուրիկ գյուղի բնակիչ, 23-ամյա Ս. Բ-ն մարմնական վասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը