Փաշինյանն այսօր իր անձնական շահերի, երեխաների հաճույքների համար հարկատուների գումարներն է վատնում․ Միհրդատ Մադաթյան
Վերջին շրջանում քննարկվում է այն թեման, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը 27 հազար դոլար արժողությամբ մեքենա է ձեռք բերել էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Սակայն մեքենայի ձեռքբերման մասին վարչապետի կողմից ներկայացրած տվյալները տարբերվում են պետական գնումների էլեկտրոնային համակարգի ներկայացրած տվյալներից։ Այս մասին Tert.am-ը զրուցել է կառավարման հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ։
-Պարոն Մադաթյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում դստեր 27 հազար դոլար արժողությամբ մեքենա գնելու մասին շրջանառվող թեմաների մասին գրել էր, որ ըստ ՊՊԾ արխիվների՝ մեքենայի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն ըստ Պետական գնումների էլեկտրոնային համակարգի՝ մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։ Փոխարենը նույն մակնիշի մեքենա ձեռք է բերվել 2018 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։ Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ վարչապետը թաքցնում է այդ փաստը։
-Թաքցնո՞ւմ, թե ստո՞ւմ։ Վարչապետը շարունակ ստում է։ Հետաքրքիրն այն է, որ դուք կարող եք փաստը ստուգել, սակայն հանրության անդամները չեն ստուգում և վարչապետի ուղիղ խոսքը ընկալվում է որպես բացարձակ ճշմարտություն։ Կապ չունի, թե մեքենան երբ է գնվել, մենք ոչ մի ղեկավարի ժամանակ նման մեքենա չենք ունեցել։ Ռոբերտ Քոչարյանի աղջիկը ոտքով համալսարան էր գնում, առանց թիկնապահի։ Եվ դրանից պարզ է դառնում, որ երկրի ղեկավարի աղջկա անվտանգությունն ապահովելը պետական պահանջ է։ Մարիամին հատուկ մեքենա հատկացնելը վարչապետի շռայլությունների շարքից է։
Վարչապետը սիրում է ասել, որ նա ժողովրդավար և լեգիտիմ անձնավորություն է, բայց այդ դեպքում թիկնապահների և ավելորդ մեքենաների իմաստը ո՞րն է, ո՞ւմից է նա պաշտպանվում։ Հնարավոր է՝ մտածում է, որ Հայաստանում ադրբեջանցի լրտեսներ կան, և նրանցից է պաշտպանվում։ Չեմ հասկանում, թե այդ զրահապատ մեքենաները, աղջկան մեքենա հատկացնելն ինչի համար են, երևի՝ իր ընտրած ժողովրդից պաշտպանվելու համար է։
Վարչապետը ներկայացնում է՝ տեղյակ չէ, թե այդ մեքենան որտեղից է հայտնվել, արդեն ցույց է տալիս՝ նա վատ վարչապետ է, որ տեղյակ չէ ընտանիքին մեքենա տրամադրելուց։ Նախկին նախագահներից ոչ մեկը նման շռայլություն իրեն թույլ չի տվել։ Այստեղ այլ արդարացում չկա, անիմաստ է, թե նա ինչ է ասում։
-Վարչապետի ընտանիքը մի տեսանյութ էր հրապարակել, որում Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե փախչում են կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից։ Իրականում վտանգավո՞ր չէ, երբ երկրի ղեկավարը փախչում է Պետական պահպանության ծառայությունից։
-Այդ քայլով նա կասկածի տակ դրեց Տասներորդ վարչության աշխատակիցների արհեստավարժությունը։ Ինչ միամիտ են եղել այդ Տասներորդ վարչության աշխատակիցները, որ սրանք ամբողջ ընտանիքով մեքենայով դուրս են եկել։ Նույն հաջողությամբ մի ադրբեջանցի լրտես կարող է ներս մտնել։
Հիմա չեմ էլ հասկանում, թե նա ում էր պետք, որ մի հատ էլ փախչում է։ Հանրապետությունում այդ ընտանիքին ոչ մեկ վնաս տալ չի ուզում, նույնիսկ ընդդիմադիրները, նա ոչ մեկին այս առումով չի հետաքրքրում։ Պարզապես մի հեքիաթ խաղաց, որ թագավորը հասարակ շորեր հագավ ու դուրս եկավ ժողովրդի մեջ։
Վարչապետը պարզապես այսօր բացառապես իր անձնական շահերն է լուծում, իր անձնական շահերի, երեխաների զբաղմունքների, հաճույքների համար հարկատուների գումարներն է վատնում, և դա ժողովրդին ցույց է տալիս որպես ժողովրդի համար արված գործ։ Մարիամ Փաշինյանը, որ մեքենա է վարում, ես պետք է ինձ դրանից լավ զգամ, վարչապետն այդպես է ներկայացնում։
-Նիկոլ Փաշինյանը ճոխություններից օգտվելիս՝ հաճախ հղում է անում օրենքին, որից, օրինակ, նախորդ ղեկավարների դուստրերը չեն օգտվել, իսկ ինչո՞ւ Փաշինյանը չի փոխում օրենքը։
-Ինչո՞ւ պիտի ինչ-որ բան փոխի, եթե նա եկել է գողանալու, և ակտիվ գողանում է։ Նա պարբերաբար իմ գումարը գողանում և ծառայողական մեքենա է գնում։ Հարկատուներից ահռելի գումար հավաքեց, որը միայն մեքենա գնելուն տրամադրվեց։ Հարկատուների գումարները ոչ մի օգուտ չտվեցին պետությանը, որովհետև Փաշինյանի շահերին ծառայեցին. տասից ավելի հարկատուների գումարներով Մարիամի մեքենան գնեց։ Արդյոք սա գողություն չէ՞, գողությունն էլ ո՞նց է լինում, իր ամբողջ թիմը հիմա մեզ թալանում է։
Նրա միակ գլխավոր խոսքը այն է, որ նախկին իշխանությունը թալանել է, սրանով է նա կարողանում հանրության մի մասին որպես իր համար լսարան պահել։ Ոչ ոք չի ասում, որ նախկինում ամեն ինչ ճոխ է եղել, բայց հիմա յուրաքանչյուր գիտակից մարդ ասում է, որ այն, ինչ կատարվում է հիմա, շատ անգամ ավելի վատ է, քան եղել է նախկինում։
Մենք հիմա գտնվում ենք մի մարդու կամայականության տակ։ Ի՞նչ սկզբունքով են ընտրել, որ Nissan գնեն, ուրեմն ինչ-որ մեկին դուր է եկել, ո՞ւմ, Մարիամ Փաշինյանի՞ն, բա էլ ինչի՞ եք ասում, որ ժողովրդի համար է։ Մենք հիմա շատ լկտի խաբեությունների հետ գործ ունենք, որ շշմում ենք ու հակադարձել չենք կարողանում։