Ինչպես «բարձրացնել» Արցախի սուբյեկտայնությունը, որ դրանից ոչինչ չմնա
Մինչ փորձագետները «SOS» են կանչում, թե Արցախյան հարցում «իրականացվող»`անտերության մատնած, անմեղսունակ քաղաքականությամբ Փաշինյանը զրոյացրել է Արցախի սուբյեկտայնությունը, դրանով իսկ` պլինտուսից ցածր մակարդակի հասցրել մեր դիրքերը բանակցային գործընթացում, «ժողովրդի վարչապետը», ելույթ ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որին այս անգամ, ո՜վ զարմանք, հրավիրվել էր նաեւ անգլիական թագուհին`նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը, գլուխ է գովում, թե բա`«թավշյա ոչ բռնի հեղափոխությունից» հետո Արցախի սուբյեկտայնությունը բարձրացել է։ Այն էլ` «էականորեն»։
Ասում է`Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու գլխավոր նախապայմանը «Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է», ու դրա «անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է»։ Ո՞ւմ մոտ է ամրապնդվել` Մինսկի խմբի համանախագահների՞, ադրբեջանցի «կիրթ գործընկերո՞ջ», որը լսել չի ուզում այդ մասին, թե՞ անձամբ իր գլխում, հայտնի չէ։
Եվ նույնիսկ խոսելով այդ մասին` «երդվելով», որ «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը», տեղում, ինչպես ասում են` «ни отходя от кассы», հերթական անգամ կոպիտ ոտնձգությունն է գործում Արցախի սուբյեկտայնության վրա. կարեւորելով «Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում»` բարձր է գնահատում «Արցախի ներկա իշխանությունների հետ ձևավորված փոխըմբռնումը» և, ո՛չ ավել, ո՛չ պակաս`իր երախտագիտությունը հայտնում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ «Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար»:
Ավելի վաղ` օգոստոսի 5-ին, ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, հայտարարել էր. «Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակաազգային գործունեություն։ Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։
Այսինքն`Արցախում ժողովրդավարական ընտրությունների և լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավորը ոչ թե Արցախի նախագահն է, այլ ինքը` Հայաստանի ոչ բարով վարչապետը։ Մի քիչ էլ` իր կողմից Հանրային խորհուրդ գործուղված Դանիել Իոհաննիսյանի «իրազեկ քաղաքացիները» եւ «Թրանսփերընսի Ինթերնեյշնըլ»-ի ջահելները, որոնց բյուջեի հաշվին Արցախի ընտրությունները «մոնիտորինգի ենթարկելու» լիցենզիա է շնորհել։ Դե, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հասկանում եք, «ընդամենը» սատարում է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը. ոչինչ` ավելի։
Ա՛յ, հենց որ Արցախում էլ նշանակի իր ուզած մեկին, ինչպես Ֆուտբոլի ֆեդերացիայում (համեմատությունը գուցե տեղին չէ, բայց տրամաբանությունը նույնն է`այս դեպքում էլ գործ ունենք ամեն տեղ սեփական «գերիշխանությունը» հաստատելու, բոլոր «ծակուծուկերն» իր կամ որ նույնն է՝ սորոսական, սորոսամերձ, սորոսահպատակ կադրերով լցնելու մոլուցքի հետ), Արցախի սուբյեկտայնությունը կտա-կանցնի երեւակայության բոլոր սահմանները, և Արցախի ներգրավումը բանակցային ձեւաչափում՝ որպես «լիիրավ» սուբյեկտ, ինքն իրեն կլուծվի։
Դրանից հետո Ադրբեջանն այլ ելք չի ունենա, քան ձեռքերը վեր բարձրացնել ու հանձնվել` ճանաչել Արցախի անկախությունը, եւ բացականչական նշա՛ն...

Լիլիթ Պողոսյան