Ե՞րբ Արմեն Սարգսյանը կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից
Բացառապես մասնավոր շահով առաջնորդվող, ՀՀ նախագահի պաշտոնը կոմերցիոն նպատակներով օգտագործող, պետբյուջեից «թոշակ» ստացող, մերթ ընդ մերթ Հայաստանում գտնվող, մասնավոր շահի բացակայության դեպքում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվող, քաղաքական գործարքներով զբաղվող Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՍԴ դատավորներին անպարկեշտ առաջարկ անելու և պետբյուջեի միջոցներով կաշառելու մասին» օրենքը։
Այդ օրենքը շատ հոգեհարազատ է Ա. Սարգսյանին, քանզի ինքն այդ հայեցակարգով է ապրում՝ ՀՀ պետբյուջեի հաշվին զբաղեցնում է նախագահի պաշտոնն ու առաջ տանում սեփական բիզնես–շահերը։
Սարգսյանն ապրում է մեր հանրության հաշվին։ Նա ձրիակեր ու վնասատու կենդանի է։ Նա մեր օրերի Կորեյկոն է, ով իրեն էշի տեղ դրած ու ժպիտը բերանին, պատկերավոր ասած, ուտում է վանքի հավերը։ Կապիկություններ անելը, տրջիկ տալն ու երեխաների հետ պաղպաղակ ուտելը պարզապես ուշադրություն շեղելու համար են։ Ինչպես որ հանցագործներն են իրենց օբյեկտի ուշադրությունը շեղում՝ բարեկիրթ խաղալով, այնպես էլ Արմենն է բարի պապիկ խաղում հայաստանցիների մոտ, որպեսզի սեփական մութ գործարքներն առաջ տանի։
Փաշինյանի հետ նա գործարքի է մտել՝ «ՀՀ քաղաքացիության մասին փաստաթղթային խարդախության մասին մոռացություն՝ տարատեսակ ծառայությունների դիմաց» թեմայով։
Երկուսին էլ ձեռնտու է այդ գործարքը, քանզի Նիկոլին Արմենը պետք է որպես կեղտոտ գործերի գործիք, իսկ Արմենին Նիկոլը պետք է որպես իր ոչ լեգիտիմ կարգավիճակի լեգիտիմացնող։
Սարգսյանն իր ստորագրությամբ դարձավ հակասահմանադրական այդ օրենքի համահեղինակ և հավասարապես պատասխանատու է լինելու դրա հետևանքների համար։
Ինչ մնում է ՍԴ դատավորներին, ապա նրանք պետք է այնքան բարոյականություն, արժանապատվություն, իրավական գիտակցություն և քաղաքացիական կեցվածք ունենան, որ հրաժարվեն հանրության հաշվին ձրիակերությամբ զբաղվելու կեղտոտ առաջարկից։
Մեր հանրությունն ու քաղաքական դասը պետք է ամեն կերպ կանգնեն գործադիր մարմնից անկախ գործող ՍԴ ունենալու գաղափարի կողքն ու մինչև վերջ կռիվ տան բռնապետիկություն կառուցելու նիկոլական ցանկության դեմ։
Հայկ Ուսունց
Հ.Գ.։ Արմեն Սարգսյանը հանգիստ ստորագրեց Հայաստանը նիկոլապետության վերածելու օրենքը, քանզի ինքը մեր երկրի նկատմամբ ունի բացառապես դրամական հետաքրքրություն և իրեն չի հուզում Հայաստանի ճակատագիրը։
Նա նախագահի կարգավիճակն օգտագործում է դրսում իր խնդիրները լուծելու համար։ Հենց որ այդ հնարավորությունից զրկվեց, անմիջապես կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից ու կչվի մառախլապատ Ալբիոն։ Նա պետությունը աճուրդի հանած բառիգ է՝ կեղտոտ դալալ։ Առևտրի առարկան էլ մեր երկիրն է։ Լավ գին տվող լինի, կծախի։ Դրա համար էլ որդիներին մեկ օր անգամ ՀՀ քաղաքացիություն չի տվել։