Քաղաքական

27.12.2019 10:32


Թույլատրել էին մեկնել ընտանիքի մոտ, բայց կալանավորեցին. «Հրապարակ»

Թույլատրել էին մեկնել ընտանիքի մոտ, բայց կալանավորեցին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թիվի 5-ի սեփականատեր, Ռուսաստանում Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Արմեն Թավադյանը, ում նկատմամբ մեղադրանք կար՝ կապված գարնանը դատարանի մոտ Վարդգես Գասպարիին պլաստիկ շշով հարվածելու հետ, 8 ամիս շարունակ չէր կարողանում մեկնել Մոսկվա, որտեղ նրա ընտանիքն է ապրում։

Ամանորի շեմին քննիչը թույլատրել էր, որ կարճ ժամանակով մեկնի՝ Նոր տարին ընտանիքի հետ նշելու։ Սակայն երեկ նրան կալանավորեցին նոր՝ ցուցմունքը փոխելուն հարկադրելու մեղադրանքով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը