Քաղաքական

27.12.2019 11:04


Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ փոխանցելով իր ունեցած տեղեկությունները։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ՍԴ-ի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում։ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՀՔԾ քննիչներն այցելել են դատարան։

«Արդեն շատ ավելի հստակ է դառնում այս ամբողջ պրոցեսը: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը՝ կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո: Եթե որևէ մեկը այս երկրում կարծում է, որ այս օրենքը, բոլոր գործընթացները և Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այս մոտեցումը»,-ասել է Մելիքյանը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Հոդվածի երկրորդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը