Լրահոս

29.12.2019 12:00


Փրկարարները կանխել են Հրազդան ՋԷԿ-ի աշխատակցի ինքնասպանության փորձը

Փրկարարները կանխել են Հրազդան ՋԷԿ-ի աշխատակցի ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 28-ին, ժամը 21:53-ին Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի քիմիական արտադրամասի օպերատոր Աշոտ Գ.-ն (ծնված 1997 թ.) բարձրացել է ծխահեռացման խողովակի վրա (մոտ 270 մ) և սպառնում է ինքնասպանություն գործել:

Գիշերային, բարդ և եղանակային անբարենպաստ պայմաններում փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարներին հաջողվել է հաղթահարել բարձրությունը և կանխել Աշոտ Գ.-ի ինքնասպանության փորձը՝ նրան անվնաս իջեցնելով մոտ 270 մ բարձրությունից:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին:

Դեպքի վայրում են գտնվել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Արմեն Գյուրջինյանը:

Փրկարարական աշխատանքները ղեկավարել է փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը:

Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը