ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով. Լիլիթ Գալստյան
2019 թվականի իրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ: Նա կարծում է՝ դատաիրավական ոլորտում ցնցումները բացահայտ էին: Նրա կարծիքով՝ ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չէր կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը: Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը:
-Տիկի´ն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին իրավական ոլորտում. հետհայացք գցենք:
-Պատմահոր՝ Խորենացու բառամթերքից պիտի օգտվեմ՝ նկարագրելու մեր ընթացիկ իրականությունը: «Վրդովված խաղաղության» ժամանակներում ենք ապրում, ուր համատարած են «չարափառությունը», թշնամանքը, ատելությունը, մերժումը, և բնական է, որ այսպիսի մթնոլորտում պիտի բախվեինք խարխլվող ինստիտուտների, խոցված արժեքների, մարդկային որակների անկման հետ:
Քաղաքական նոր սերունդ եկավ, որ պիտի երկխոսեր, երկխոսային հարաբերություններ կառուցեր հասարակության և քաղաքական ուժերի հետ, սակայն քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացավ ոչ թե ստեղծարար օրակարգերի վրա, իրական արժեքների գեներացման կամ առողջացման վրա, այլ անցյալի մերժումի և հրեշայնացման վրա:
Դատաիրավական ոլորտն էլ, ինչպես երկրի մյուս ոլորտներն ու երեսները, այս իրականությունից անբաժան չէ, ավելին՝ ցնցումներն այստեղ ավելի բացահայտ են, ցավոտ և երկրի հեռանկարի համատեքստում՝ վտանգավոր: Իրավական դաշտում քաղաքական ճնշումներն ակնհայտ են:
-Արդյոք արդարացա՞ն այս ոլորտում սպասելիքները հեղափոխությունից հետո, խոսվում էր անկախ դատական համակարգի մասին, ի՞նչ ունեցանք այստեղ:
-Անկեղծորեն, դժվար էր ենթադրել, որ հեղափոխությունն այսքան արագ կմսխեր ու կխժռեր իր հայտարարած արժեքները: Սերն ու համերաշխությունը, սոցիալական և իրավական պետությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած քաղաքական իշխանությունը շատ արագ հոգեփոխվեց և դիմակազերծվեց: Ակնթարթային կարողացավ հասարակությունը ջլատել, բաժանելով՝ յուրայինների և գետնին «պառկցնելու» պոտենցիալ թեկնածուների:
Այս մթնոլորտում, կադրային հայտնի ոչ փորձառու բազայով, իրական, խորքային, բովանդակային փոփոխությունները ակնկալելը, պետականության ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին սպասումները իրատեսական չէին: Հակառակը՝ ազգային և պետական ինստիտուտների արժեզրկման գործընթացն է տիրապետողը:
Քաղաքական իշխանությունը գործադիրում և օրենսդիրում ունենալով բացարձակ մեծամասնություն՝ լծվեց և շարունակում է դատական իշխանության հնազանդեցման գործընթացը, սակայն ինչպես շատ ոլորտներում, այստեղ էլ խառնաշփոթից ու վախի մթնոլորտից, անհատական թիրախավորումից և ռեպրեսիվ գործիքակազմից այն կողմ չանցան:
Դատաիրավական ոլորտի այդքան անհրաժեշտ բարեփոխումները խեղվեցին անցումային արդարադատության մասին պատկերացումներով, որոնք չունենալով հայեցակարգային հենք կամ հստակ ճանապարհային քարտեզ՝ մնացին չիրացված, խեղված գաղափարների շրջանակում:
-Սահմանադրական դատարանի շուրջ զարգացած իրադարձություններից խոսենք, ի՞նչ արեց իշխանությունը, ինչպե՞ս իրեն պահեց ՍԴ-ն, արդյոք դատական համակարգի կարևորագույն օղակներից մեկը մնա՞ց իր լիազորություններում:
-Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեն՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում է աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով և ժողովրդավարական պետության որակների համար անընդունելի վարքագծով:
Սա զուտ քաղաքական պրոցես է, որը ո'չ բարոյական է, ո'չ իրավական: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չի կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը:
Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը…
Ժամանակակից պետության փիլիսոփայությունն են արատավորում, սրանք վատ իմաստով թանկ գին ունեցող գործողություններ են:
-Ինչո՞ւ ազդեցություն չունեցան իշխանության ճնշումները ՍԴ-ի և նրա նախագահի վրա:
-Քաղաքական իշխանությունը տարեվերջին դիմեց իր զինանոցի վերջին միջոցին: Թեև գործ սարքելու պրոցեսի մեկնարկը Թովմասյանի շրջապատի և ընտանիքի նկատմամբ ամիսներ առաջ էր տրվել:
Այնուամենայնիվ, ունենք չերերացող և սկզբունքային դատավորների մի խումբ՝ նկատի ունեմ նաև ՍԴ դատավորներին, որոնք շարունակում են մնալ իրենց մասնագիտական և քաղաքացիական բարձր որակների մեջ: Իրենց վարքագծով նրանք պետականության մշակույթի բարձր նշաձող են սահմանում: Մի կողմից՝ հասարակության մի արթնացող զանգվածն է մեծանում, որը գիտակցում է, որ այս ընթացքը քաղաքական մենատիրության ճանապարհն է:
ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումները, անկախ նրանից, թե ինչ զարգացում կունենան, խիստ վտանգավոր են ժողովրդավարական պետականության համատեքստում, սա ցնցումների, պետության հավասարակշռությունը սասանելու ճանապահն է:
ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով. Լիլիթ Գալստյան
2019 թվականի իրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ: Նա կարծում է՝ դատաիրավական ոլորտում ցնցումները բացահայտ էին: Նրա կարծիքով՝ ՍԴ շուրջ իրադարձությունները մեկ անուն ունեին՝ անկախ դատական իշխանության հնազանդեցում, որն ուղեկցվում էր աննախադեպ ռեպրեսիվ մեթոդներով: Քաղաքական իշխանությունը բացահայտորեն չէր կանգնում ոչ մի արգելքի առջև՝ յուրացնելու և կառավարելի, կանխատեսելի դարձնելու Սահմանադրական դատարանը: Այս ճանապարհին հանդուրժելի համարվեց անգամ ՍԴ դատավորներին օրենքով կաշառելու մասին աբսուրդային օրենքը:
-Տիկի´ն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին իրավական ոլորտում. հետհայացք գցենք:
-Պատմահոր՝ Խորենացու բառամթերքից պիտի օգտվեմ՝ նկարագրելու մեր ընթացիկ իրականությունը: «Վրդովված խաղաղության» ժամանակներում ենք ապրում, ուր համատարած են «չարափառությունը», թշնամանքը, ատելությունը, մերժումը, և բնական է, որ այսպիսի մթնոլորտում պիտի բախվեինք խարխլվող ինստիտուտների, խոցված արժեքների, մարդկային որակների անկման հետ:
Քաղաքական նոր սերունդ եկավ, որ պիտի երկխոսեր, երկխոսային հարաբերություններ կառուցեր հասարակության և քաղաքական ուժերի հետ, սակայն քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացավ ոչ թե ստեղծարար օրակարգերի վրա, իրական արժեքների գեներացման կամ առողջացման վրա, այլ անցյալի մերժումի և հրեշայնացման վրա:
Դատաիրավական ոլորտն էլ, ինչպես երկրի մյուս ոլորտներն ու երեսները, այս իրականությունից անբաժան չէ, ավելին՝ ցնցումներն այստեղ ավելի բացահայտ են, ցավոտ և երկրի հեռանկարի համատեքստում՝ վտանգավոր: Իրավական դաշտում քաղաքական ճնշումներն ակնհայտ են:
-Արդյոք արդարացա՞ն այս ոլորտում սպասելիքները հեղափոխությունից հետո, խոսվում էր անկախ դատական համակարգի մասին, ի՞նչ ունեցանք այստեղ:
-Անկեղծորեն, դժվար էր ենթադրել, որ հեղափոխությունն այսքան արագ կմսխեր ու կխժռեր իր հայտարարած արժեքները:
Սերն ու համերաշխությունը, սոցիալական և իրավական պետությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած քաղաքական իշխանությունը շատ արագ հոգեփոխվեց և դիմակազերծվեց: Ակնթարթային կարողացավ հասարակությունը ջլատել, բաժանելով՝ յուրայինների և գետնին «պառկցնելու» պոտենցիալ թեկնածուների: