Քաղաքական

09.01.2020 11:31


ՀՀ վարչապետը Ֆելիքս Ցոլակյանին հետ է կանչել արձակուրդից

ՀՀ վարչապետը Ֆելիքս Ցոլակյանին հետ է կանչել արձակուրդից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը