Արա Բաբլոյանի դեմ չկա որևէ ցուցմունք. առերեսման գործողություն նույնպես տեղի չի ունեցել. պաշտպան
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ վերացնելու Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց՝ Արա Բաբլոյանի գործով լրացուցիչ քննությունը դեռևս չի ավարտվել ու նման պայմաններում Արա Բաբլոյանի նկատմամբ այլևս չի կարող կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: «Եթե նախաքննական մարմինը, այնուհետև դատախազությունը, ըստ էության, մեղադրական եզրակացության հաստատման չեն հանգում, հետևաբար դա իրենից ենթադրում է առնվազն մեղադրանքի հիմնավորվածության խնդիր։ Մեղադրանքն էլ կառուցված է 300-րդ և 314-րդ հոդվածների վրա։ Այսինքն` հոդվածներից մեկն առնվազն համաներման ենթակա հոդված է։ Համաներման օրենքի տիրույթում դիտարկելու դեպքում՝ դրանով պատիժ, որպես այդպիսին, որևէ անձի նկատմամբ չի կարող կիրառվել, հետևաբար ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը»,-նշեց Արամ Վարդևանյանը։ Վերջինս նկատեց՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ-ից մեկնելու հնարավորություն չունենալը, իր գործունեությունն իրականացնելու նպատակով, հնարավոր է նաև վնաս պատճառի ընդհանուր առողջապահության ոլորտին։
Հարցին՝ արդյոք այժմ անհրաժեշտություն կա, որպեսզի Արա Բաբոլայնն արտերկիր մեկնի, փաստաբանն արձագանքեց. «Անհրաժեշտության հարցը դնենք մի կողմ։ Սա ավելի ընդհանուր ենք դիտարկում։ Փաստ ունենք` իրավունքի սահմանափակման հետ, որն էլի ինտենսիվ միջոց է։ Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կրկին խափանման միջոց է, հարկադրանքի միջոց է, որով անձը զրկվում է իր ազատ տեղաշարժման իրավունքից, որի անհրաժեշտությունն առհասարակ նկատելի չէ։ Պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը վերաբերում է այնպիսի գործողության, որը կապված էր պատգամավորի լիազորությունների դադարեցման հետ, ինչը որևէ կերպ առնչություն չուներ 300-րդ հոդվածի այն մասի հետ, որով Արա Բաբլոյանին այնուհետև մեղադրանք առաջադրվեց»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ «Բոլորի համար հասկանալի դարձավ, որ իրավունքի ուժով պատգամավորի լիազորությունների դադարեցումն արձանագրելը բնականոն երևույթ է, իրավաչափ և օրինական, բայց խափանման միջոցն այդ պահից սկսած դեռ կա»,-նշեց Արամ Վարդևանյանը։
Վերջինս նաև հայտնեց՝ Արա Բաբլոյանի դեմ չկա որևէ ցուցմունք։ Հակառակ պարագայում տեղի կունենար կոնֆրոնտացիայի իրավունքի իրացում. «Այլ կերպ ասած առերեսման քննչական գործողություն տեղի կունենար։ Դա չի եղել, գրավոր ոչ մի ցուցմունք չկա»,-նշեց փաստաբանը։ Մինչդեռ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ Արսեն Բաբայանը և Արա Բաբլոյանը ճիշտ չեն ասում այն մասին, որ իրենց դեմ ցուցմունք տվող չկա։
Դեռ ավելին, Արամ Վարդևանյանի համոզմամբ քրեական գործում կան Արա Բաբլոյանի անմեղությունն ամբողջությամբ հաստատող մի շարք ապացույցներ։ Պաշտպանը շարունակում է պնդել՝ այն գործողությունները, որոնք կատարել է Արա Բաբլոյանը, իրավաչափ են, օրինաչափ, համապատասխանում են Սահմանադրության և օրենսդրության պահանջներին։
Նշենք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով դատախազությունը մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և դեկտեմբերի 24-ին գործը վերադարձրել էր նախաքննության փուլ։ Դատախազը համամիտ չի եղել Արա Բաբլոյանի գործողություններին ՀՔԾ քննիչի տված իրավական գնահատականի հետ:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել էինք, որ Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս հայտարարել է՝ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։
Քրեական գործով մեղադրվում է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Արա Բաբլոյանի դեմ չկա որևէ ցուցմունք. առերեսման գործողություն նույնպես տեղի չի ունեցել. պաշտպան
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ վերացնելու Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց՝ Արա Բաբլոյանի գործով լրացուցիչ քննությունը դեռևս չի ավարտվել ու նման պայմաններում Արա Բաբլոյանի նկատմամբ այլևս չի կարող կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: «Եթե նախաքննական մարմինը, այնուհետև դատախազությունը, ըստ էության, մեղադրական եզրակացության հաստատման չեն հանգում, հետևաբար դա իրենից ենթադրում է առնվազն մեղադրանքի հիմնավորվածության խնդիր։ Մեղադրանքն էլ կառուցված է 300-րդ և 314-րդ հոդվածների վրա։ Այսինքն` հոդվածներից մեկն առնվազն համաներման ենթակա հոդված է։ Համաներման օրենքի տիրույթում դիտարկելու դեպքում՝ դրանով պատիժ, որպես այդպիսին, որևէ անձի նկատմամբ չի կարող կիրառվել, հետևաբար ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը»,-նշեց Արամ Վարդևանյանը։ Վերջինս նկատեց՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ-ից մեկնելու հնարավորություն չունենալը, իր գործունեությունն իրականացնելու նպատակով, հնարավոր է նաև վնաս պատճառի ընդհանուր առողջապահության ոլորտին։
Հարցին՝ արդյոք այժմ անհրաժեշտություն կա, որպեսզի Արա Բաբոլայնն արտերկիր մեկնի, փաստաբանն արձագանքեց. «Անհրաժեշտության հարցը դնենք մի կողմ։ Սա ավելի ընդհանուր ենք դիտարկում։ Փաստ ունենք` իրավունքի սահմանափակման հետ, որն էլի ինտենսիվ միջոց է։ Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կրկին խափանման միջոց է, հարկադրանքի միջոց է, որով անձը զրկվում է իր ազատ տեղաշարժման իրավունքից, որի անհրաժեշտությունն առհասարակ նկատելի չէ։ Պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը վերաբերում է այնպիսի գործողության, որը կապված էր պատգամավորի լիազորությունների դադարեցման հետ, ինչը որևէ կերպ առնչություն չուներ 300-րդ հոդվածի այն մասի հետ, որով Արա Բաբլոյանին այնուհետև մեղադրանք առաջադրվեց»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ «Բոլորի համար հասկանալի դարձավ, որ իրավունքի ուժով պատգամավորի լիազորությունների դադարեցումն արձանագրելը բնականոն երևույթ է, իրավաչափ և օրինական, բայց խափանման միջոցն այդ պահից սկսած դեռ կա»,-նշեց Արամ Վարդևանյանը։
Վերջինս նաև հայտնեց՝ Արա Բաբլոյանի դեմ չկա որևէ ցուցմունք։ Հակառակ պարագայում տեղի կունենար կոնֆրոնտացիայի իրավունքի իրացում. «Այլ կերպ ասած առերեսման քննչական գործողություն տեղի կունենար։ Դա չի եղել, գրավոր ոչ մի ցուցմունք չկա»,-նշեց փաստաբանը։ Մինչդեռ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ Արսեն Բաբայանը և Արա Բաբլոյանը ճիշտ չեն ասում այն մասին, որ իրենց դեմ ցուցմունք տվող չկա։
Դեռ ավելին, Արամ Վարդևանյանի համոզմամբ քրեական գործում կան Արա Բաբլոյանի անմեղությունն ամբողջությամբ հաստատող մի շարք ապացույցներ։ Պաշտպանը շարունակում է պնդել՝ այն գործողությունները, որոնք կատարել է Արա Բաբլոյանը, իրավաչափ են, օրինաչափ, համապատասխանում են Սահմանադրության և օրենսդրության պահանջներին։
Նշենք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով դատախազությունը մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և դեկտեմբերի 24-ին գործը վերադարձրել էր նախաքննության փուլ։ Դատախազը համամիտ չի եղել Արա Բաբլոյանի գործողություններին ՀՔԾ քննիչի տված իրավական գնահատականի հետ:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել էինք, որ Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս հայտարարել է՝ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։