Դիանա Հարությունյան ֆեյքին մեղադրանքներ էին հնչում Ստալինի ժամանակ եղած հոդվածներով․ փորձագետ (տեսանյութ)
«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է։ Ֆեյքը մարդ, որն իր անունով չի նեկայանում, իսկ այդ կարծիքը ոչ միայն սխալ է, այլ նաև վտանագավոր, որովհետև ինքն իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց։Միանշանակ դատապարտել ֆեյքերին դա իր հետևից բերում է այն գաղափարը, որ հանրությունը բաց խոսել չի կարող»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ֆեյք օգտատերերին և նրանց գործունեությանը։
Նա նշեց, որ ֆեյքերի գործունեության մեջ կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք դատապարտելի են, բայց պատժելի չեն։
«Ներկայումս Քրեական օրենսգիրքն այդպիսի գործիքակազմ չի պարունակում, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, ով հրապարակում է կեղծ տեղեկություններ, և այդպիսի կեղծ տեղեկությունը ոտնահարում է կա՛մ հասարակական, պետական անվտանգությունը, կա՛մ մարդու սահմանադրական իրավունքները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք շարունակելու են հայտնաբերել կեղծ օգտատերերին, որոնց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունը ո՛չ այդպիսի գործառույթ ունի, ո՛չ լիազորություն, առավել ևս պարտականություն չունի, ենթադրենք, հայտնաբերեցին այդ անձին, ի՞նչ պետք է անենք, Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի: Ես կարծում եմ, որ «Դիանա Հարությունյանի» դեպքում հայտնվել են խնդրի առաջ, որ չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մեղադրանք»,-ասաց նա և նշեց, որ հիմա չկա որևէ հոդված, որով այդ անձին մեղադրանք առաջադրվի:
Դիանա Հարությունյան ֆեյքին մեղադրանքներ էին հնչում Ստալինի ժամանակ եղած հոդվածներով․ փորձագետ (տեսանյութ)
«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է։ Ֆեյքը մարդ, որն իր անունով չի նեկայանում, իսկ այդ կարծիքը ոչ միայն սխալ է, այլ նաև վտանագավոր, որովհետև ինքն իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց։ Միանշանակ դատապարտել ֆեյքերին դա իր հետևից բերում է այն գաղափարը, որ հանրությունը բաց խոսել չի կարող»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ֆեյք օգտատերերին և նրանց գործունեությանը։
Նա նշեց, որ ֆեյքերի գործունեության մեջ կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք դատապարտելի են, բայց պատժելի չեն։
«Ներկայումս Քրեական օրենսգիրքն այդպիսի գործիքակազմ չի պարունակում, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, ով հրապարակում է կեղծ տեղեկություններ, և այդպիսի կեղծ տեղեկությունը ոտնահարում է կա՛մ հասարակական, պետական անվտանգությունը, կա՛մ մարդու սահմանադրական իրավունքները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք շարունակելու են հայտնաբերել կեղծ օգտատերերին, որոնց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունը ո՛չ այդպիսի գործառույթ ունի, ո՛չ լիազորություն, առավել ևս պարտականություն չունի, ենթադրենք, հայտնաբերեցին այդ անձին, ի՞նչ պետք է անենք, Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի: Ես կարծում եմ, որ «Դիանա Հարությունյանի» դեպքում հայտնվել են խնդրի առաջ, որ չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մեղադրանք»,-ասաց նա և նշեց, որ հիմա չկա որևէ հոդված, որով այդ անձին մեղադրանք առաջադրվի:
Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։