1. Ամանորի գիշերը իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «2019 թ. արդյունքներով՝Հայաստաննամենամեծտնտեսականաճնէունենալուո’չմիայնմերտարածաշրջանում, ո’չմիայնեվրասիականտնտեսականմիությանտարածքում, ո’չմիայնԱՊՀ-ումև հետխորհրդայինողջտարածքում,այլևենթադրաբարեվրոպականտարածաշրջանում»:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ոչ մի քննության չի դիմանում: Այս տարվա հունվարի 6-ին ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը անցել է հարևաններ Վրաստանին և Ադրբեջանին: Որոշ ժամանակ անց Փաշինյանը խմբագրեց գրառումը` նշելով, որ «Ադրբեջանին դեռ չենք անցել»: Սակայն նման հայտարարությունը, ինչպես պարզվեց, սխալ էր: Ավելի ուշ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է, որ նման բան չկա, և որ «Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նորություն չէ: Նախկինում ևս վարչապետը կատարել է տնտեսական անհիմն հայտարարություններ, որոնք հերքվել են ոչ միայն մասնագետների, այլ նաև պաշտոնական աղբյուրներում տեղադրված ուսումնասիրությունների կողմից: Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի նոյեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում մի քանի «փաստեր» էր նշել` կապված մասնավորապես` Հայաստանի տնտեսական զարգացման, ՀՀ միջազգային պահուստների, պետական բյուջեի ավելացման, տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հերքվում են ոչ միայն հայկական մասնագիտական և քաղաքական շրջանակների, այլ նաև հարևան պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: «Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային: Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ»,-երեկ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
2. Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձում տեղ գտած հաջորդ սուտը հետևյալն է. «2018թ.-իմայիսիցիվերՀայաստանումիհայտէեկել 84,000 նորաշխատատեղ: Անշեղորեն նվազում է գործազուրկների թիվը, դեռ ավելին, Հայաստանումայսօր 1000-ավորթափուրաշխատատեղերկան»:
Այս պնդումը սուտ է և չի համապատասխանում իրականությանը։
Այսպես, Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ խոսել է մոտ 75.000 աշխատատեղերի ավելացման մասին, իսկ Ամանորի գիշերը խոսել է արդեն 84.000 աշխատատեղերի ավելացման մասին։ Սակայն հարկ է նշել, որ խոսքը վերաբերվում է ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմանը, այլ ստվերում առկա աշխատատեղերը գրանցմանը, ինչն էլ տեղի է ունեցել ոչ թե ամբողջ ծավալով, այլ մի փոքր մասով միայն։
Բացի այդ, 84.000 նոր աշխատատեղերի առկայության դեպքում պետք է նույնքանով ավելանար նաև «Զինվորների ապահովագրության հիմանդրամին» փոխանցվող պարտադիր վճարների հանրագումարը, որտեղ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական պարտադիր վճարը կազմում է 1000 դրամ։ Սակայն Հիմնադրամի հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ` հիմնադրամին կատարվող պարտադիր վճարների ընդհանուր գումարը չի ավելացել այն ծավալով, ինչ ծավալով կավելանար, եթե ՀՀ-ում ստեղծվեին կամ ստվերից դուրս բերվեին 84.000 աշխատատեղեր։
Նշենք, որ 2019 թ. սեպտեմբեր ամսվա տվյալներն առայժմ թերի են։ Այդ պատճառով համեմատենք 2018-2019 թթ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի պարտադիր վճարների ընդհանուր գումարը։
2018թ.-ին այն կազմել է 4.195.351.000 դրամ, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածի համար՝ 4.067.230.000 դրամ, ինչը 0.9 անգամ պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածի պարտադիր վճարներից, ինչն էլ հաստատում է, որ աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլ աշխատողների համար կատարվող պարտադիր վճարները 2019 թվականին 2018 թվականի 8 ամիսների համեմատությամբ նվազել են։
Կարող ենք համեմատել նաև 2018 և 2019 թվականների հուվար ամիսները։ 2018 թվականի հունվարին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր, հիմնադրամին փոխանցվել է 508.633.000 դրամ, իսկ 2019 թվականի հունվարին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, փոխանցվել է 442.705.000 դրամ։ Կարելի է նկատել նաև, որ 2019 թվականի մայիսից սկսած հիմնադրամին կատարված պարտադիր վճարները սկսել են նվազել, իսկ 2019 թ. օգոստոսին մուծված գումարը 2018 թվականից ի վեր ամենափոքրն է եղել։ Այս պատկերը ավելի քան խոսուն է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համատեքստում։
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ անշեղորեն նվազում է գործազրկության թիվը, և առկա են 1000-ավոր թափուր աշխատատեղեր, ապա հարկ է նշել, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն վարում է գործազրկության ցուցանիշների 2 սանդղակ։ Դրանցից 1-ում հաշվառվում են այն անձինք, ովքեր աշխատանք չունենալու դեպքում գրանցվում են զբաղվածության պետական գործակալության զբաղվածության կենտրոններում։ Սակայն բացի սրանից` ԱՎԿ-ն վարում է նաև աշխատուժի հետազոտության հարցումների հիման վրա ձևավորված սեփական տվյալները։ Այս երկու սանդղակների ուսումնասիրության արդյունքում հանդիպում ենք գործազրկության տարբեր ցուցանիշների, քանի որ 1-ին դեպքում գործ ունենք գործազուրկների ոչ իրական թվի հետ։
Այսպես, ըստ ԱՎԿ աշխատուժի հետազոտություններով ստացված ցուցանիշների՝ 2018 թվականի 1-ին եռամսյակում գործազուրկ անձանց թիվը եղել է 237.600 մարդ, իսկ 2019 թվականին նույն ժամանակահատվածի համար գործազուրկ անձանց թիվը կազմել է 253.600 մարդ, այսինքն՝ 16.000-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (*այս պահի դրությամբ ԱՎԿ պաշտոնական armstat.am կայքը խափանված է, վերականգնվելուն պես կներկայացնենք մյուս եռամսյակների ցուցանիշները)։
Բնականաբար Նիկոլ Փաշինյանին ավելի ականջահաճո է լսել ԱՎԿ այն ցուցանիշները, որոնք չեն արտացոլում գործազուրկների իրական թիվը։
Պետք է նշենք նաև, որ Հայաստանը հիմա գտնվում է աղքատության բավականին բարձր մակարդակի վրա, ըստ ԱՎԿ տվյալների՝ 2018-ին այն կազմել է 23,5 տոկոս։
3. Նիկոլ Փաշինյանը ստել է նաև 100 միլիոնավոր հավելյալ դոլարների ներդրումների մասով՝ նշելով. «Հեղափոխությունից հետո 100 միլիոնավորհավելյալդոլարներենմտնումՀայաստանի Հանրապետություն»:
Անհասկանալի է, թե ինչ 100-ավոր միլիոնների մասին է խոսում ՀՀ վարչապետը, երբ անգամ պաշտոնական վիճակագրությունն է արձագանքում, որ «հեղափոխությունից» հետո Հայաստանում ներդրումների մակարդակի աննախադեպ ակում է գրանցնել:
Պաշտոնական տվյալների վերաբերյալ ուշագրավ վերլուծություն է կատարել «Ազգ» օրաթերթը 2019թ.-ի հոկտեմբերի 18-ի համարում, որում մասնավորապես ասվում է.
«Հիշենք վարչապետ Փաշինյանի հայտնի գրառումը, որտեղ նա հպարտանում էր օտարերկրյա ներդրումների վերակագնմամբ եւ ներկայացնում հետեւյալ աղյուսակը.
2017, I եռամսյակ, 68 մլն դոլար
2017, II եռամսյակ, 29.1 մլն դոլար
2017, III եռամսյակ, 50.9 մլն դոլար
2017, IV եռամսյակ, 101.8 մլն դոլար
2018, I եռամսյակ, 94.2 մլն դոլար
2018, II եռամսյակ, 8.9 մլն դոլար
2018, III եռամսյակ, 75.5 մլն դոլար
Ըստ Նիկոլ Փաշինյանի, մեծ նվաճում էր, երբ նրա իսկ գովերգած «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կտրուկ նվազած՝ 8,9 մլն դոլար ծավալի ներդրումներից հետո (որը հետագայում ԿԲ կողմից ճշգրտվեց եւ դարձավ 14 մլն դոլար), դրանք դարձել են 75,5 մլն դոլար: Սակայն հետագայում եւ մինչ օրս նա չանդրադարձավ ներդրումների ցուցանիշներին եւ հասկանալի է, թե ինչո՞ւ դրանք, ինչպես նշեցինք վերեւում, մխիթարական չեն:
Բանն այն է, որ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում ներդումները շարունակեցին նվազել եւ կազմեցին արդեն մոտ 67 մլն դոլար: Ավելի վատթար ցուցանիշ արձանագրվեց 2019 թ.-ի առաջին եռամսյակում՝ ներդումները կազմեցին 34,6 մլն դոլար՝ մոտ երեք անգամ զիջելով անցած տարվա առաջին եւ երկու անգամ զիջելով անցած վերջին՝ չորրորդ եռամսյակի համեմատ: Միաժամանակ, ակնհայտ է, որ անգամ այդ նվազած ներդրումները այն ծրագրերն էին, որոնք սկսվել էին մինչեւ 2018 թ.-ի ապրիլ-մայիսը եւ մի պահ կանգ առել այդ ամիսներին: Նոր իշխանության կառավարման ժամանակ եւ նրանց կողմից ներգրավված քիչ թե շատ լուրջ ոչ մի ներդրումային ծրագիր չի սկսվել: Սա թերեւս ցույց է տալիս, թե ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ներդրումային գրավչությունը անցյալ տարվա ապրիլ-մայիսյան դեպքերից հետո:
Այժմ անդրադառնանք այս տարվա՝ 2019 թ.-ի երկրորդ եռամսյակի եւ ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշներին:
Վեց ամիսներին ավելի քիչ ներդրումներ են եղել, քան անցյալ տարվա առաջին երեք ամիսներին
Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման, այս տարվա առաջին կիսամսյակում ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են 30 մլրդ դրամով, իսկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 91,2 մլն դոլար :
Կենտրոնական բանկի հրապարակումից պարզ է դառնում, որ մասնավորապես այս տարվա առաջին եռամսյակում 34,6 մլն դոլար ներդրումների ցուցանիշը փոքր-ինչ բարելավվել է երկրորդ եռամսյակում եւ կազմել 56,6 մլն դոլար: Սակայն, համեմատելով հենց Նիկոլ Փաշինյանի կողմից բերված աղյուսակում նշված եւ մեր կողմից բերված տվյալների հետ, տեսնում ենք, որ այս ցուցանիշը ավելի ցածր է, քան նրա կառավարման ժամանակահատվածի՝ 2018 թ.-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակների ցուցանիշները:
Արդյունքում, այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակների՝ այսինքն վեց ամիսների օտարերկրյա ներդրումների միացյալ ծավալը՝ 91,2 մլն դոլար, զիջում է անցյալ տարվա միայն առաջին եռամսյակի՝ երեք ամիսներին 94,4 մլն դոլար ներդրումների ծավալներին: Չխոսենք այն մասին, որ 2017 թ.-ի վերջին՝ չորրորդ եռամսյակում օտարերկրյա ներդումները շատ ավելի էին՝ 101,8 մլն դոլար:
Մի խոսքով, հակառակ այն բանի, որ իր արտասահմանյան թանկարժեք շրջագայությունների ժամանակ վարչապետը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ներդրումների համար նպաստավոր երկիր եւ կոչ անում ներդրումներ կատարել, դրանք տեղի չեն ունենում: Պատճառը հայտնի էՙ օտարերկրյա խոշոր ներդրումային ընկերությունների («Գազպրոմ», «Հարավ-կովկասյան երկաթուղի», «Լիդիան», «Վեոլիա», «Սանիտեք» եւ այլն) նկատմամբ քրեական գործեր հարուցելու, ծրագրեր կասեցնելու եւ պայմանագրեր խզելու , ներքին ներդրողներին հալածելու, ընդհուպ ձերբակալելու եւ քրեական գործեր հարուցելու (Սամվել Մայրապետյան եւ Դավիթ Ղազարյան), բանկային գաղտնիք բացահայտելու եւ այդ բացահայտումը օրենսդրական հիմքի վրա դնելու նախագիծ պատրաստելու, «պատերին ծեփելու» եւ «ասֆալտին պառկեցնելու» պետական քաղաքականության պայմաններում ոչ մի օտարերկրյա ներդրող չի ցանկանա մեր երկրում ներդրում կատարել, ոչ ոքի համար նման վիճակում հայտնվելու հեռանկարները գրավիչ չեն: Այս պարգայում միջազգային վարկանիշային կազմակերպությունների լավատեսական գնահատականները Հայաստանի վիճակի եւ հեռանկարների նկատմամբ բացարձակ արժեք չունեն եւ հիմք չեն հանդիսանա այստեղ լուրջ ներդրումներ կատարելու համար»:
Ուղղակի ներդրումների նվազման վերաբերյալ վերլուծություններ են կատարել նաև b4b.am-ը և Hetq.am-ը։
4. Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ նաև հայտարարել է. «2019 թվականին մենք, ըստ էության, փակել ենք, այսպես կոչված, 80-ականների զենքերի ամոթալի էջը։ Ընդամենը օրեր առաջ Հայաստանը ձեռք բերեց ՍՈՒ 30 SM գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ռազմական օդանավեր, և վերջապես ունեցանք կործանիչ ավիացիա։ Ձեռք բերեցինք ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր։
2019թ.-ին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք և զինամթերք ենք ձեռք բերել, որոնք կամ հենց 2019թ.-ի արտադրության են կամ բոլորովին չօգտագործված։ Սա աննախադեպ իրավիճակ է մեր բանակի պատմության մեջ»:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ևս առնվազն վիճելի է: AntiFake.am-ը դեռևս դեկտեմբեր ամսին անդրադարձել էր ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանը:
Դեռևս 2017թ. հոկտեմբերին Հայաստանը արտոնյալ պայմաններով 2018-2022 թվականների ընթացքում ռուսական ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով 100 մլն դոլար վարկ էր վերցրել Ռուսաստանից, որի վերաբերյալ պայմանագրերը արդեն իսկ կնքվել էին 2018թ. նոյեմբերին, երբ Փաշինյանն արդեն մի քանի ամիս գտնվում էր վարչապետի կարգավիճակում: Այս ամենն իր հերթին հանդիսանում է 2017թ. փետրվարին հաստատված ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի բաղկացուցիչ մասը: Նշենք նաև, որ ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի հիմքում ընկած է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը բազմաթիվ անգամներ հայտնվել է ընդդիմադիր Փաշինյանի աջակիցների քննադատության թիրախում:
Պետք է նշել, որ ՊՆ «Զինուժ» հաղորդման ժամանակ հաղորդվել էր ոչ թե ՏՈՐ համակարգերի ձեռքբերման մտադրության, այլ՝ առաջիկա ամիսներին դրանցով ՀՀ ԶՈՒ-ն համալրելու մասին: Ընդգծենք նաև, որ այս ժամանակահատվածում` 2018թ.-ի մայիսին 19-ին, Նիկոլ Փաշինյանն ընդամենը մի քանի օր էր, ինչ գտնվում էր վարչապետի կարգավիճակում, ուստի այդքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր «Փաշինյանի աշխատանքը» ՀՕՊ նոր համակարգերի ձեռքբերման ուղղությամբ: «Ռազմինֆոյի» հաղորդմամբ` գնման պայմանագիրը ստորագրվել է 2019թ. հունիսին։
Նախորդ տարվա վերջին ռուսական Սու-30ՍՄ կործանիչները ժամանեցին Հայաստան: Սակայն այս տեխնիկայի ձեռքբերման հետքերը ևս անցյալ են տանում: «Ռազմինֆոն» գրել էր. «Վերջերս ռուսական «Կոմերսանտ» կայքը անգամ պնդեց, որ դեռ 2012 թ․ Հայաստանի հետ կնքվել է Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագիր, սակայն այն ուժի մեջ չի մտել ֆինանսական խնդիրների պատճառով։ Դժվար է ասել, թե որքանով է այս տեղեկությունը ճիշտ, սակայն կասկածից վեր կարող ենք համարել, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում այս հարցը եղել է»:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը իր նախապատմությունն ունի: Դարձյալ Ֆրանսիայում իր պաշտոնական այցի շրջանակներում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում ձեռք են բերվել այնքան սպառազինություն, զենք- զինամթերք, ինչքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»:
Դեկտեմբերին ՀՀ Զինված Ուժերը ստացավ նաև «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ: ՀՀ ԶՈւ համար այս զինատեսակը նոր չէ, սա նոր խմբաքանակ է։
Պարզապես համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «տեսանելի ժամանակաշրջանում», եթե ներառենք միայն 2016 թվականը, երբ Հայաստան բերվեցին «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը և ցուցադրվեցին Անկախության օրը կազմակերպված զորահանդեսի ընթացքում, ապա կշեռքի նժարը դարձյալ կթեքվի նախկին իշխանությունների կողմը:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ստով և կեղծիքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի բացումը նույնպես արեց ստով, կեղծիքով և մանիպուլյացիաներով։ Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը տարին ինչպես սկսել է, նույն կերպ էլ շարունակելու է, և AntiFake.am-ի աշխատանքն այս առումով ծանրաբեռնված է լինելու։
Նիկոլ Փաշինյանի ստերն ու մանիպուլյացիաները ամանորյա ուղերձում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի գիշերը Հանրապետության Հրապարակում ունեցած ելույթում հանդես է եկել մի շարք սուտ ու վիճելի հայտարարություններով:
AntiFake.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:
1. Ամանորի գիշերը իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «2019 թ. արդյունքներով՝ Հայաստանն ամենամեծ տնտեսական աճն է ունենալու ո’չ միայն մեր տարածաշրջանում, ո’չ միայն եվրասիական տնտեսական միության տարածքում, ո’չ միայն ԱՊՀ-ում և հետխորհրդային ողջ տարածքում, այլև ենթադրաբար եվրոպական տարածաշրջանում»:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ոչ մի քննության չի դիմանում: Այս տարվա հունվարի 6-ին ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը անցել է հարևաններ Վրաստանին և Ադրբեջանին: Որոշ ժամանակ անց Փաշինյանը խմբագրեց գրառումը` նշելով, որ «Ադրբեջանին դեռ չենք անցել»: Սակայն նման հայտարարությունը, ինչպես պարզվեց, սխալ էր: Ավելի ուշ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է, որ նման բան չկա, և որ «Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նորություն չէ: Նախկինում ևս վարչապետը կատարել է տնտեսական անհիմն հայտարարություններ, որոնք հերքվել են ոչ միայն մասնագետների, այլ նաև պաշտոնական աղբյուրներում տեղադրված ուսումնասիրությունների կողմից: Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի նոյեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում մի քանի «փաստեր» էր նշել` կապված մասնավորապես` Հայաստանի տնտեսական զարգացման, ՀՀ միջազգային պահուստների, պետական բյուջեի ավելացման, տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հերքվում են ոչ միայն հայկական մասնագիտական և քաղաքական շրջանակների, այլ նաև հարևան պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: «Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային: Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ»,-երեկ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
2. Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձում տեղ գտած հաջորդ սուտը հետևյալն է. «2018թ.-ի մայիսից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել 84,000 նոր աշխատատեղ: Անշեղորեն նվազում է գործազուրկների թիվը, դեռ ավելին, Հայաստանում այսօր 1000-ավոր թափուր աշխատատեղեր կան»:
Այս պնդումը սուտ է և չի համապատասխանում իրականությանը։
Այսպես, Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ խոսել է մոտ 75.000 աշխատատեղերի ավելացման մասին, իսկ Ամանորի գիշերը խոսել է արդեն 84.000 աշխատատեղերի ավելացման մասին։ Սակայն հարկ է նշել, որ խոսքը վերաբերվում է ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմանը, այլ ստվերում առկա աշխատատեղերը գրանցմանը, ինչն էլ տեղի է ունեցել ոչ թե ամբողջ ծավալով, այլ մի փոքր մասով միայն։
Բացի այդ, 84.000 նոր աշխատատեղերի առկայության դեպքում պետք է նույնքանով ավելանար նաև «Զինվորների ապահովագրության հիմանդրամին» փոխանցվող պարտադիր վճարների հանրագումարը, որտեղ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական պարտադիր վճարը կազմում է 1000 դրամ։ Սակայն Հիմնադրամի հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ` հիմնադրամին կատարվող պարտադիր վճարների ընդհանուր գումարը չի ավելացել այն ծավալով, ինչ ծավալով կավելանար, եթե ՀՀ-ում ստեղծվեին կամ ստվերից դուրս բերվեին 84.000 աշխատատեղեր։
Նշենք, որ 2019 թ. սեպտեմբեր ամսվա տվյալներն առայժմ թերի են։ Այդ պատճառով համեմատենք 2018-2019 թթ. հունվար-օգոստոս ժամանակահատվածի պարտադիր վճարների ընդհանուր գումարը։
2018թ.-ին այն կազմել է 4.195.351.000 դրամ, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածի համար՝ 4.067.230.000 դրամ, ինչը 0.9 անգամ պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածի պարտադիր վճարներից, ինչն էլ հաստատում է, որ աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլ աշխատողների համար կատարվող պարտադիր վճարները 2019 թվականին 2018 թվականի 8 ամիսների համեմատությամբ նվազել են։
Կարող ենք համեմատել նաև 2018 և 2019 թվականների հուվար ամիսները։ 2018 թվականի հունվարին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր, հիմնադրամին փոխանցվել է 508.633.000 դրամ, իսկ 2019 թվականի հունվարին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, փոխանցվել է 442.705.000 դրամ։ Կարելի է նկատել նաև, որ 2019 թվականի մայիսից սկսած հիմնադրամին կատարված պարտադիր վճարները սկսել են նվազել, իսկ 2019 թ. օգոստոսին մուծված գումարը 2018 թվականից ի վեր ամենափոքրն է եղել։ Այս պատկերը ավելի քան խոսուն է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համատեքստում։
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ անշեղորեն նվազում է գործազրկության թիվը, և առկա են 1000-ավոր թափուր աշխատատեղեր, ապա հարկ է նշել, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն վարում է գործազրկության ցուցանիշների 2 սանդղակ։ Դրանցից 1-ում հաշվառվում են այն անձինք, ովքեր աշխատանք չունենալու դեպքում գրանցվում են զբաղվածության պետական գործակալության զբաղվածության կենտրոններում։ Սակայն բացի սրանից` ԱՎԿ-ն վարում է նաև աշխատուժի հետազոտության հարցումների հիման վրա ձևավորված սեփական տվյալները։ Այս երկու սանդղակների ուսումնասիրության արդյունքում հանդիպում ենք գործազրկության տարբեր ցուցանիշների, քանի որ 1-ին դեպքում գործ ունենք գործազուրկների ոչ իրական թվի հետ։
Այսպես, ըստ ԱՎԿ աշխատուժի հետազոտություններով ստացված ցուցանիշների՝ 2018 թվականի 1-ին եռամսյակում գործազուրկ անձանց թիվը եղել է 237.600 մարդ, իսկ 2019 թվականին նույն ժամանակահատվածի համար գործազուրկ անձանց թիվը կազմել է 253.600 մարդ, այսինքն՝ 16.000-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (*այս պահի դրությամբ ԱՎԿ պաշտոնական armstat.am կայքը խափանված է, վերականգնվելուն պես կներկայացնենք մյուս եռամսյակների ցուցանիշները)։
Բնականաբար Նիկոլ Փաշինյանին ավելի ականջահաճո է լսել ԱՎԿ այն ցուցանիշները, որոնք չեն արտացոլում գործազուրկների իրական թիվը։
Պետք է նշենք նաև, որ Հայաստանը հիմա գտնվում է աղքատության բավականին բարձր մակարդակի վրա, ըստ ԱՎԿ տվյալների՝ 2018-ին այն կազմել է 23,5 տոկոս։
3. Նիկոլ Փաշինյանը ստել է նաև 100 միլիոնավոր հավելյալ դոլարների ներդրումների մասով՝ նշելով. «Հեղափոխությունից հետո 100 միլիոնավոր հավելյալ դոլարներ են մտնում Հայաստանի Հանրապետություն»: