Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը դիմել է քննչական մարմին և դատախազություն՝ պարզելու՝ արդյոք եղել է խուզարկության միջնորդություն
Օրերս ՀՔԾ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի և հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Սակայն դատավորը, ըստ թերթի հրապարակման, մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ, հաշվի առնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բնույթն ու էությունը, անհնար է, որ վերջինիս բնակարանում, աշխատասենյակում կամ հայրական տանը գտնվի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ որևէ ապացույց։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքն էլ այսօր առավոտյան է ծանոթացել «Հրապարակ» օրաթերթի հոդվածին։
«Մինչ այդ մենք տեղեկատվություն չունեինք, որ քննիչը փորձել է խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալ պարոն Թովմասյանի բնակարանում։ Այդ կապակցությամբ քննչական մարմնին և դատախազությանը դիմել ենք, թե արդյոք նման գործողություններ իրականացել են, թե ոչ, ինչից հետո, եթե հաստատվի այդ որոշումների առկայությունը, կծանոթանանք, ներկայացված նյութերին, որպեսզի քննարկենք նաև այդ որոշումների հիմքերը, թե ինչ հիմքերով են մերժվել և արդյոք դրանք բողոքարկման ենթակա են մեր կողմից»,-ասաց փաստաբանը։
Հրապարակման մեջ նշված է նաև, որ ԲԴԽ որոշ անդամներ ու Երևանի դատարանի նախագահը ժողով են արել և որոշել Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդությունները և բողոքները գործերի բաշխման համակարգչային համակարգ մուտքագրել այնպես, որ դրանք մակագրվեն առաջին ատյանի դատարանի առավել վստահելի և հոգեբանորեն «կայուն» 6 դատավորներից մեկին՝ Հաց բերողին կալանքի տակ պահած Արթուր Մկրտչյանին, ԱԱԾ կոռուպցիայի դեպարտամենտի պետ Միքայել Հարությունյանի մանկության ընկեր Մեսրոպ Մակյանին, Երևանի քննչական վարչության պետի եղբայր Կարեն Ֆարխոյանին, Գևորգ Կոստանյանի կալանքը բավարարած Մարինե Մելքոնյանին, ինչպես նաև Կենտրոն դատարանի հանրահայտ զույգին՝ Մնացական Մարտիրոսյան և Գագիկ Պողոսյան: Այսինքն, այն դատավորներին, որոնք վերջին 20 տարում իշխանությանը հակառակ ակտեր չեն կայացրել։
Արձագանքելով դատավորների վերաբերյալ հարցին, Միհրան Պողոսյանն ասաց.
«Եթե նման ժողով-քննարկում տեղի է ունեցել, ակնհայտ է, որ այն հանցագործության հատկանիշներ է պարունակում, որովհետև, ըստ էության, փորձ է կատարվում հերթական անգամ իրավապահ համակարգի համար ցանկալի որոշումներ կայացնելու համար փնտրել և գտնել այնպիսի դատավորներ, որոնք իրավապահ համակարգին և իշխանությանը հաճո որոշումներ կկայացնեն։ Սա ակնհայտորեն խոսում է հանցագործության մասին։ Մենք կքննարկենք նաև հանցագործության մասին հաղորդում տալու հանգամանքները։ Երբ բողոք էինք ներկայացրել անձեռնմխելիության չհաղթահարված լինելու վերաբերյալ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման դեմ, մեզ համար տարօրինակ զուգադիպությամբ այդ բողոքի քննությունը մակագրվել է տվյալ հրապարակման մեջ նշված անձանցից մեկին՝ Մեսրոպ Մակյանին։ Եթե տեղի ունեցածը գնահատում ենք այս ամեն ինչի համատեքստում, ակնհայտ է, որ այս գործով ևս իշխանությունները իրենց կամքին հակառակվել չփորձող դատավորների են փնտրում, որպեսզի որոշումներ կայացնեն, ու այս գործող բողոքները, միգուցե դիտավորությամբ, հենց մակագրվում են այդ դատավորներին»։
Փաստաբանն ասաց, որ հոդվածում հրապարակված դատավորները երբեք չեն փայլել անկախությամբ, ինքնուրույնությամբ և ցանկացած ժամանակահատվածում իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելով։ Նրա խոսքով՝ դա պատահականություն չի կարող լինել, որ այս պարագայում ևս այդ դատավորներից մեկն է քննարկում իրենց կողմից ներկայացված բողոքը։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հայրական տանը խուզարկություն իրականացնելուն, Միհրան Պողոսյանն ասաց, որ այդ մասին ևս տեղեկացել է հրապարակումից։
«Եթե դատարանները որոշել են չթույլատրել դա, կարծում եմ, ճիշտ դիրքորոշում են իրականացրել, պարզապես այս պահին դիմում ենք ներկայացրել, որ փաստի հավաստիությունը հասկանանք։ Դրանից հետո իրավունք կստանանք ծանոթանալ այդ ներկայացված նյութերին, միգուցե մերժման հիմքերի հետ կապված որոշակի իրավական գործընթացներ սկսենք։ Հաշվի առնելով քննչական ու իրավապահ համակարգի վերջին մեկուկես տարվա գործողությունների տրամաբանությունը, չեմ բացառում նաև, որ այժմ Հատուկ քննչական ծառայությունը կամ Գլխավոր դատախազությունը խուզարկության նոր միջնորդություն ներկայացնեն, փորձելով այլ դատավոր գտնել, որը կտա խուզարկության թույլտվությունը»,-եզրափակեց Միհրան Պողոսյանը։