Պատգամավորները դժվարությամբ են վերադառնում հետամանորյա խարխճանքներից․ «Իրատես»
«Խորհրդարանականները դժվարությամբ են վերադառնում հետամանորյա խարխճանքներից, ոմանք ընդհանրապես չեն վերադարձել: Հունվարի 8-ից մինչ օրս պատգամավորների ճնշող փոքրամասնությունն է աշխատանքի վերադարձել:
«Ո՞ւր են ձեր գործընկերները»,-հարցրինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Դե, երևի դրսից են աշխատում, հանդիպումներ են ունենում կամ էլ հանգստանում են»,-քմծիծաղով պատասխանեց մեր զրուցակիցը: Ցավով պետք է արձանագրել, որ պետությանն անմնացորդ ծառայելու խոստում տված թավշե իշխանության ներկայացուցիչները ոչ հանդիպումների են, ոչ էլ, առավել ևս, դրսից են աշխատում: Նրանք ուղղակի շրջագայում են, երկար քնում ու վայելում «վաստակած հանգիստը»:
Պարտաճանաչներն իրենց աշխատասենյակներում են, նախագծեր են մշակում, բառ ու տառ փոխում օրենսդրական փաթեթների մեջ, պատահականորեն մանդատ ստացածներն էլ հարցազրույցներ են տալիս ու ազատ ֆռֆռում: Սա բնավ մեր երևակայության արդյունքը չէ, այդ մասին նրանց Facebook-յան գրառումներն ու լուսանկարներն են վկայում:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եռօրյա նիստին, օրինակ, չորս-հինգ պատգամավոր էր մասնակցում, ու դա այն դեպքում, երբ հանձնաժողովը 14 անդամ ունի: Հանուն արդարության պետք է ասել՝ հանձնաժողովի բոլոր պատգամավորները երեք օրերին էլ եղել են խորհրդարանում, ուղղակի նրանցից ամեն մեկը պարբերաբար «հավես չէր ունենում» նիստին մինչև վերջ ներկա գտնվելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: