ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը․ «Իրատես»
«Հունվարի 14-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդլայնված կազմով խնջույք է կազմակերպել: Ներկա է եղել կուսակցության վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, նախարարների ու մարզպետների մակարդակով: Քեֆ-ուրախությանը մասնակցել են նաև կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները: «Ամեն մեկն իր աթոռի գումարն է տվել: Ներկա են եղել բոլոր նրանք, ովքեր ցանկություն են ունեցել մասնակցելու, պարտադիր պահանջ չի եղել: «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք, օրինակ, բացակայել են»,-ասաց «Իրատեսի» աղբյուրն ու հավելեց՝ կուսակցության միջոցառմանն ամենաակտիվը մարզպետներն են եղել:
Facebook սոցիալական ցանցում նրանցից մեկն օղու բաժակները ձեռքին լուսանկար էր հրապարակել ու վերտառել. «Ծառայում ենք Հայաստանին, Արցախին ու ժողովրդին»: Գերազանց կլիներ, որ գրառման ոգով իսկապես ծառայեին պետությանն ու ժողովրդին, բայց մի-մի բաժակ խմելուց, այնուհետ օղու բաժակները ձեռքներին լուսանկար հրապարակելուց հետո անլրջանում են նրանց թե՛ խոսքը, թե՛ խոստումը: Պետությունը բաժակ բաժակի խփելով չեն սիրում, պետության բարօրությունը կենաց ասելով չեն ապահովում, մարդկանց նման լուսանկարներ հրամցնելով չեն ծառայում: Թե ինչ փոփոխություններ են եղել մարզերում անցած մեկուկես տարում, կարող է վկայել մարզաբնակ յուրաքանչյուր քաղաքացի, «դուխով» ելույթներն ու «դոբրիի մեջ» լուսանկարները մարդկանց կյանքը չեն բարելավելու:
Ի դեպ, երեկոյի ընթացքում արգելված են եղել տեսանկարահանումն ու «լայվ» մտնելը. մեծ պաստառի վրա փակցված են եղել դրանք արգելող նկարներ: «Պետք չէր, որ ուղիղ եթեր մտնեին ու տեսնեին քեֆ-ուրախության կադրերը կամ գինովցած պաշտոնյաներին: Հնարավոր է՝ այնպիսի մեկնաբանություններ լինեին, որ կարող էին շահարկման տեղիք տալ: Դրա համար որոշել էինք՝ հեռու «լայվից», շառից ու փորձանքից: Որևէ մեկը Facebook-յան ուղիղ եթեր չի մտել, իսկ տեսանկարահանում արել են, թե ոչ, չենք կարող ասել»,-անկեղծացավ մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: