Անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխություն․ Ֆիննախարար
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապրիլից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը: Ֆիննախը նշեց՝ բյուջետային գործընթացն այնպիսին է, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր և անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը:
«Բայց հարցի մյուս կողմն էլ կա. գիտեք, որ բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպում, եթե հանկարծ տարվա ընթացքում կարիք լինի որեւէ արտաքին ազդակի ազդեցությունը մեղմելու: Կառավարությունը ունի բավարար չափով գործիքներ եւ վերջին գործիքը ԱԺ-ում օրենքի փոփոխություն առաջարկելն է: Դրա անհրաժեշտությունը համենայնդեպս հիմա չի կանխատեսվում»,-ասաց նախարարը:

Աղբյուրը՝ yerevan.today