Լրահոս

21.01.2020 22:40


«Վանաձոր» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

«Վանաձոր» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Հունվարի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խցերից մեկի խուզարկությամբ սանհանգույցի պատի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 0․3 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներին նմանվող զանգված՝ առանձնացված երեք պոլիէթիլենային փաթեթներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից

Նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կատարել են դիտաշտարակների միջանկյալ հատվածի տեղազննություն։

Արդյունքում հայտնաբերվել է քարին ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 11․7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը