Լրահոս

21.01.2020 16:00


Երևանում բախվել են Toyota-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր

Երևանում բախվել են Toyota-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Մ-ի վարած Opel մակնիշի 34 ON 574 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Հայկ Գ-ի վարած Toyota մակնիշի 77 TN 117 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Կամո Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Opel-ի վարորդ Տիգրան Մ-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոման Կ-ն, 22-ամյա Ռուստամ Հ-ն և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը