Տնտեսական

22.01.2020 14:58


Արմավիր քաղաքում անհետացե՞լ է թարմ, տեղական միսը

Արմավիր քաղաքում անհետացե՞լ է թարմ, տեղական միսը

Zham.am–ի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների կողմից ընդունված որոշումից հետո, ըստ որի, կենդանիների մորթը պետք է իրականացվի միայն սպանդանոցներում Արմավիր քաղաքի խանութներում և մսի վաճառքի կետերում գրեթե անհետցել է թարմ միսը:

Աղբյուրի փոխանցմամբ անգամ քաղաքի կենտրոնական սուպերմարկետներում անհնար է դարձել թարմ միս գնել՝ դրա հետ մեկտեղ շեշտակիորեն ավելացել է արտասահմանից ներկրված սառեցված մսի խմբաքանակը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Այս խորագրի վերջին նյութերը