Մոսկվայում կրկին բորբոքվում են ազգայնամոլական կրքերը
Երեքշաբթի երեկոյան Մոսկվայի կենտրոնում մոտ 10 մարդ է ձերբակալվել։ Ինչպես տեղեկացնում է «ИТАР-ТАСС» գործակալությունը, այս մասին հաղորդել է մայրաքաղաքային ներքին գործերի պետական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վիկտոր Բիրյուկովը։ Բիրյուկովի հաղորդած տվյալների համաձայն՝ այս պահին Մոսկվայի Մանեժի հրապարակում, որտեղ ազգայնամոլները պատրաստվում էին գործողություններ իրականացնել, անկարգություններ չկան։
-Ոստիկանությունն աշխատում է խստացված կարգով։ Ողջ քաղաքը հսկողության տակ է,-«Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է Բիրյուկովը։
Նա, սակայն, չի կարողացել հստակ ասել, թե որոշակիորեն ինչի՞ համար են Մանեժի հրապարկից ձերբակալել այդ 10 մարդուն։
Նշենք նաև, որ ոստիկանությունում աշխատող անանուն աղբյուրը «Ինտերֆաքս»-ին փոխանցել է, թե Մենժի հրապարակում ձերբակալվել է «Սլավոնական ուժ» ազգայնամոլական կազմակերպության ղեկավար Դմիտրի Դեմուշկինը, ում 15-օրյա կալանք են նշանակել։
Նման պատիժ նախատեսում է ՌԴ-ի քրեական օրենսգրքի 19.3 հոդվածը՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Ըստ աղբյուրի՝ Դեմուշկինը մեղադրվում է այդ օրինազանցության համար։
Իսկ մեկ այլ՝ «Ռուսական կերպար» ազգայնամոլական կազմակերպության ղեկավար Ալեքսեյ Միխայիլովին «Յակիմանկա» ներքին գործերի բաժանմունքից ազատ են արձակել առանց որևէ մեղադրանք առաջադրելու։
Այդ մասին նա ինքն է ասել «Интерфакс» գործակալությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Մանեժի հրապարկում ձերբակալվել է շուրջ 100 մարդ, որոնք պատրաստվում էին բողքի գործողությունների մասնակցել ազգայնամոլական կարգախոսներով։
Ոստիկանությունը պատրաստվել էր այդ միջոցառմանը, որի անցկացման մասին ինտերնետում էր հայտարարություն տրվել։
Հայտարարությունում ասվում էր , որ գործողությունները տեղի են ունենալու Մանեժի և Կարմիր հրապարակներում, ինչպես նաև Ալեքսանդրովյան պուրակում։ Ժամը 17:00-ին այդ տարածքները ոստիակնության կողմից շրջափակվել էին։ Ժամանել էին ոստիկանության հանտուկ ջոկատայինները և անցորդներին ու մետրոյի ուղևորներին ներս չէի թողել։
Ինչպես հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը, ժամը 20:00-ին «Մոսկվա» հյուրանոցի մոտ մնացել էին միայն լրագրողներն ու ոստիկանները։
Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում հավաքվելու կոչերը հնչել էին «Դեկտեմբերի 11-ի շարժում» նախաձեռնող խմբի կողմից։
Ամենայն հավանականությամբ այդ անվանումը կապված է 2010թ. դեկտեմբերի 11-ին Մանեժի հրապարակում տեղի ունեցած դեպքերի հետ, որի ժամանակ «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագուի մահվան կապակցությամբ գործողություններ կատարելու անվան տակ բազմահազար ազգայնամոլական խմբավորումներ անկարգություններ էին կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնում։