Մեկ այլ օտարահունչ բառ կա՝ «թավաքալի»: Ժողովրդախոսակցական է: Անկարգ, անկազմակերպ, չկշռադատված իմաստներն է արտահայտում, ի լրումն, բնորոշում այն ամենը ինչ հունվարի 23-ի հետմիջօրեին կատարվում էր «Էրեբունի պլազայում» ու շրջակայքում՝ «հրացանավոր մարդու» հետ կապված: Ու երբ գրեթե ամեն ինչ թավաքալի էր, հանգուցալուծումը միայն յաբախտի, այսինքն՝ միայն բախտին ապավինելով կարող էր լինել:
Ձեռ առնելու բան է, անկեղծ ասած: Սկսած գործընկերներիս կոպիտ սխալներից, վերջացրած՝ ոստիկանության ու ոստիկանապատի ժպ-ի պահվածքով: Խալխը նայում՝ ղժժում է:
Սկսեմ լրատվամիջոցներից. վերին աստիճանի անլրջության ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է այն կոնկրետ իրավիճակում, երբ կա զինված, ենթադրաբար՝ պատանդներ վերցրած, դեռ չվնասազերծված անձնավորություն, ու լրատվամիջոցները օն-լայն ռեժիմով հեռարձակում են շենքի շրջակայքում տեղի ունեցողը, հատկապես՝ ոստիկանության ու հատուկ ուժերի տեղաշարժերը: Ամենևին պարտադիր չէ դա անելը, քանզի նույն այդ կարծեցյալ ահաբեկիչը կամ պատանդառուն նույնպես հնարավորություն է ստանում հետևել այդ ամենին: Վերջիվերջո կարելի էր և հետևություններ անել ոչ այնքան վաղուց տեղի ունեցած նմանատիպ դեպքերից: Դեռ չեմ խոսում այն մասին, որ ըստ ամենայնի՝ որսորդական հրացանը գրեթե բոլոր լուրերում նշվում էր որպես ինքնաձիգ կամ ավտոմատ:
Ոստիկանությունն ընդհանրապես ռեկորդներ սահմանեց: Այն, որ զինված անձի հետ բանակցում էր անձամբ ոստիկանապետը, արդեն լավ բան չի հուշում: Հայրենի ոստիկանությունը վաղուց արդեն պիտի ունենար պատանդառուների հետ աշխատող, թեկուզ փոքրաքանակ ստորաբաժանում: Առնվազն՝ ՊՊԾ գնդի գրավման ողբերգությունից հետո:
Ամենից աչք ծակողն, իհարկե այն էր, որ արդեն հանձնված, զինաթափված «հերոսին»առանց ձեռնաշղթաների, այսպես ասած՝ «տնավարի» առոք-փառոք նստեցրին ոստիկանապետի ծառայողական ավտոմեքենան: Ինչ էլ ուզում է եղած լիներ, հանձնված ու զինաթափված տվյալ անձնավորությանը առնվազն ձեռնաշղթաներով ու ոստիկանական «թևանցուկով» պետք է տանեին: Իսկ եթե, ասենք, նա դրսում հավաքվածների շարքերում հանցակից կամ ավելի վատ՝ հանցակիցներ ունենար, որը հենց այդ պահին միանար «պրոցեսին» և արդեն հենց ոստիկանապետին պատանդ վերցնեին: Որևէ մեկը ոստիկանությունում հիշո՞ւմ է, թե ինչ հանգամանքներում ՊՊԾ գունդը գրավածները պատանդ վերցրեցին այն ժամանակվա փոխոստիկանապետին, ինչպեսև՝ Երևանի ոստիկանապետի տեղակալ, հայտնի Օսիպյանին:
Հետադարձ նայում ես երեկվա աղմկահարույց անցուդարձը, որի ոչ մի դրվագում ոչ միայն տրամաբանություն չկա, և խորանում են կասկածները, որ հասարակ ողջամտությունն էլ է մթագնած: Հայկական տափակ սերիալների հեղինակները, ասում են, նախանձից կանաչել են՝ հետևելով երեկվա «բայևիկին»:
Անմտություն ու անհեթեթությունէր, բայց այդ ֆարսի ենթադրյալ սցենարիստը ավելիին չէր էլ ձգտում: Նրա լսարանը հասարակության դատողունակ շերտը չէ, այլ բացարձակապես զոմբիացած ընկալում ունեցող մասսան: Նրանք, որ երբեք իրենց նեղություն չեն տա հարցերով, թե ինչո՞ւ կամ ի՞նչ պատճառով կամ՝ որտե՞ղ է տրամաբանական կապը:
Թեպետ, երբ վերին թախտին է ամենահաս յաբախտին, էլ ի՜նչ տրամաբանություն, ի՜նչ բան... Թե էն կրկեսի վերաբացո՞ւմն ինչու են շարունակ ձգձգում:
Կհասնի անգամ վերին թախտին ամենահաս «յաբախտին»
Մեկ այլ օտարահունչ բառ կա՝ «թավաքալի»: Ժողովրդախոսակցական է: Անկարգ, անկազմակերպ, չկշռադատված իմաստներն է արտահայտում, ի լրումն, բնորոշում այն ամենը ինչ հունվարի 23-ի հետմիջօրեին կատարվում էր «Էրեբունի պլազայում» ու շրջակայքում՝ «հրացանավոր մարդու» հետ կապված: Ու երբ գրեթե ամեն ինչ թավաքալի էր, հանգուցալուծումը միայն յաբախտի, այսինքն՝ միայն բախտին ապավինելով կարող էր լինել:
Ձեռ առնելու բան է, անկեղծ ասած: Սկսած գործընկերներիս կոպիտ սխալներից, վերջացրած՝ ոստիկանության ու ոստիկանապատի ժպ-ի պահվածքով: Խալխը նայում՝ ղժժում է:
Սկսեմ լրատվամիջոցներից. վերին աստիճանի անլրջության ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է այն կոնկրետ իրավիճակում, երբ կա զինված, ենթադրաբար՝ պատանդներ վերցրած, դեռ չվնասազերծված անձնավորություն, ու լրատվամիջոցները օն-լայն ռեժիմով հեռարձակում են շենքի շրջակայքում տեղի ունեցողը, հատկապես՝ ոստիկանության ու հատուկ ուժերի տեղաշարժերը: Ամենևին պարտադիր չէ դա անելը, քանզի նույն այդ կարծեցյալ ահաբեկիչը կամ պատանդառուն նույնպես հնարավորություն է ստանում հետևել այդ ամենին: Վերջիվերջո կարելի էր և հետևություններ անել ոչ այնքան վաղուց տեղի ունեցած նմանատիպ դեպքերից:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ըստ ամենայնի՝ որսորդական հրացանը գրեթե բոլոր լուրերում նշվում էր որպես ինքնաձիգ կամ ավտոմատ:
Ոստիկանությունն ընդհանրապես ռեկորդներ սահմանեց: Այն, որ զինված անձի հետ բանակցում էր անձամբ ոստիկանապետը, արդեն լավ բան չի հուշում: Հայրենի ոստիկանությունը վաղուց արդեն պիտի ունենար պատանդառուների հետ աշխատող, թեկուզ փոքրաքանակ ստորաբաժանում: Առնվազն՝ ՊՊԾ գնդի գրավման ողբերգությունից հետո:
Ամենից աչք ծակողն, իհարկե այն էր, որ արդեն հանձնված, զինաթափված «հերոսին» առանց ձեռնաշղթաների, այսպես ասած՝ «տնավարի» առոք-փառոք նստեցրին ոստիկանապետի ծառայողական ավտոմեքենան: Ինչ էլ ուզում է եղած լիներ, հանձնված ու զինաթափված տվյալ անձնավորությանը առնվազն ձեռնաշղթաներով ու ոստիկանական «թևանցուկով» պետք է տանեին: Իսկ եթե, ասենք, նա դրսում հավաքվածների շարքերում հանցակից կամ ավելի վատ՝ հանցակիցներ ունենար, որը հենց այդ պահին միանար «պրոցեսին» և արդեն հենց ոստիկանապետին պատանդ վերցնեին: Որևէ մեկը ոստիկանությունում հիշո՞ւմ է, թե ինչ հանգամանքներում ՊՊԾ գունդը գրավածները պատանդ վերցրեցին այն ժամանակվա փոխոստիկանապետին, ինչպեսև՝ Երևանի ոստիկանապետի տեղակալ, հայտնի Օսիպյանին:
Հետադարձ նայում ես երեկվա աղմկահարույց անցուդարձը, որի ոչ մի դրվագում ոչ միայն տրամաբանություն չկա, և խորանում են կասկածները, որ հասարակ ողջամտությունն էլ է մթագնած: Հայկական տափակ սերիալների հեղինակները, ասում են, նախանձից կանաչել են՝ հետևելով երեկվա «բայևիկին»:
Անմտություն ու անհեթեթություն էր, բայց այդ ֆարսի ենթադրյալ սցենարիստը ավելիին չէր էլ ձգտում: Նրա լսարանը հասարակության դատողունակ շերտը չէ, այլ բացարձակապես զոմբիացած ընկալում ունեցող մասսան: Նրանք, որ երբեք իրենց նեղություն չեն տա հարցերով, թե ինչո՞ւ կամ ի՞նչ պատճառով կամ՝ որտե՞ղ է տրամաբանական կապը:
Թեպետ, երբ վերին թախտին է ամենահաս յաբախտին, էլ ի՜նչ տրամաբանություն, ի՜նչ բան...
Թե էն կրկեսի վերաբացո՞ւմն ինչու են շարունակ ձգձգում:
Արմեն Հակոբյան