Տնտեսական

25.01.2020 20:21


Գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ՝ աճել․ վարչապետն այլ բան է ասում

Գործազուրկների թիվը ոչ թե նվազել է, այլ՝ աճել․ վարչապետն այլ բան է ասում

Նիկոլ Փաշինյանի հերթական թվային մանիպուլյացիան զբաղածության և աշխատատեղերի վերաբերյալ էր։ Ասուլիսում նա ասաց, որ 2018 թվականի մայիսի համեմատ, 2019 թվականի վերջին ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ, զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3 տոկոս` 2018 թվականի 40,8-ի փոխարեն:

Իրականում․

1․ Ըստ վիճկոմի, 2019թ․-ի երրորդ եռամսյակում գործազուրկ է եղել 217 հազար մարդ երկրորդ եռամսյակի 207 հազարի փոխարեն, գործազրկության մակարդակն էլ կազմել է 18 տոկոս՝ 17,7 տոկոսի փոխարեն։ Այսինքն, գործազուրկների թիվը երեք ամսվա ընթացքում ավելացել է մոտ 10 հազարով կամ 0,3 տոկոսով։

2․ Զբաղվածության պետական գործակալության համաձայն, աշխատանք փնտրողների թիվը նոյեմբերին ավելացել է 3,5 տոկոսով և կազմել 84749 մարդ։ Գործազրկության և աշխատաքն փնտրողների թվի ավելացման ֆոնին տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կամ զբաղվածության մակարդակի բարձրացման մասին խոսքերը միայն քմծիծաղ կարող են առաջացնել։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը