Նիկոլ Փաշինյանի ասուլիսն այս անգամ գերազանցեց մյուսներին։ Նախորդներում էլ էին եղել ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող ձևակերպումներ և ինքնաոչնչացման ակցիաներ, բայց այս անգամ ամեն ինչ ավելի ցցուն էր։
Երբ Նիկոլը Էդմոն Մարուքյանի թեմայով օգտագործում է «Սա 2016, 2015 և նույնիսկ 2017 թվականը չէ, որ իշխանության հետ առևտուր–շանտաժ, շանտաժ–առևտուր բանաձևով հնարավոր լինի խոսել» ձևակերպումը, երևի չի զգում, թե ինչպես է ինքն իրեն փչացնում։
Տեղին է հիշեցնելը, որ 2016–ին Փաշինյանն անսպասելիորեն և զարմանալիորեն դաշինք կազմեց Մարուքյանի հետ։
«Ելք» դաշինքը կազմվեց իշխանական խոհանոցում մուտք ունենալու համար։ Մինչև այդ Փաշինյանն ու Մարուքյանը միմյանց հետ հարաբերվում էին «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» բառապաշարով ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում Սերժ Սարգսյանի հաճախորդը լինելու համար։
Լեզվակռիվը հատկապես սրվեց 2016–ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ։ Պատճառն այն էր, որ պայքար էր ընթանում հաճախորդաց հարեմում առաջինը դառնալու համար։ Բ26–ում որոշեցին աղմուկից ու հոգեբանական էքսցեսներից խուսափելու համար Մարուքյանին ու Փաշինյանին, մեկ էլ՝ Արամ Սարգսյանին խորհրդարանի մուտքի տոմս տալ։ Դաշինքն այդ այնքան արհեստական էր ու արտաքին մոդերատորի առատաձեռն և միաժամանակ պատժիչ ձեռքով ստեղծված, որ փլուզվեց ճիշտ այն պահին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։
Նիկոլն ու մյուսները «շանտաժ–առևտուր, առևտուր–շանտաժ» ծրագրի շրջանակներում պատգամավոր դարձան՝ փոխարենը լեգիտիմ ճանաչելով 2017–ի կեղծված խորհրդարանական ընտրությունները և արդյունքների համար մեղադրելով ընտրակաշառք վերցնող «հպարտ քաղաքացիներին»։
Հիմա ինքը հանգամանքների բերումով վարչապետ է դարձել և Մարուքյանին մեղադրում է 2015, 2016, 2017 թվականներին իշխանության հետ առևտրաշանտաժային հարաբերություններ ունենալու համար։ Հիմա տեղին է օգտագործել ֆեյսբուքներում նիկոլականների սիրած ձևակերպումը․ «Բա խի՞ Սերժի վախտ, երբ Էդմոնի հետ դաշինք էիր կազմում, նրա առևտրաշանտաժային հարաբերությունների մասին չէիր խոսում»։
Նիկոլը, թերևս, չի հասկանում, որ իր երբեմնի «օրթախին» մեղադրելով՝ նաև ինքն իրեն է մեղադրում նախկինների հետ այդպիսի հարաբերությունների մեջ լինելու և «հպարտ քաղաքացիներին» մոլորեցնելու համար։
Ի դեպ, երբ Փաշինյանը Մարուքյանին սպառնում է Աշոտյան դարձնել, թող հիշի, թե ինչ օրեր է անցկացրել Աշոտյանի հետ ու Աշոտյանի կուռացիայի ներքո։
Այդ նույն Աշոտյանն էր հաճախորդացման ծրագրի շրջանակներում ողջունում Նիկոլի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նաև «Ելք» դաշինքը ստեղծելու նախաձեռնությունները։ Նիկոլն այդ օրերին պարզապես հալվում էր Աշոտյանի խոսքերից և ձգտում արժանանալ նրա գովեստին։
Փաշինյանի ինքնաոչնչացնող ասուլիսը. հաճախորդաց հարեմի լուծարման հետևանքները (տեսանյութ)

Երբ այն օրերին մենք խոսում էինք այդ մասին («Ելք»-ի հերթական առաջադրանքը, Քացախ՝ Մարուքյանի իշտահին, Ժանրի ճգնաժամ, դերասանների դեֆիցիտ, Ինչո՞ւ լուծարվեց «Ելք» դաշինքը և այլն), Նիկոլը կոկորդն ու մարմնի մյուս հատվածն էր պատռում՝ փորձելով ապացուցել, որ այդպես չէ, որ ինքն առևտրի մեջ չէ, որ հաճախորդ չէ, որ Էդմոն Մարուքյանը բյուրեղյա մաքրության տեր տղա է, որ «Ելք»–ը մուտքի համար չէ ստեղծված։
Հիմա ինքը հանգամանքների բերումով վարչապետ է դարձել և Մարուքյանին մեղադրում է 2015, 2016, 2017 թվականներին իշխանության հետ առևտրաշանտաժային հարաբերություններ ունենալու համար։ Հիմա տեղին է օգտագործել ֆեյսբուքներում նիկոլականների սիրած ձևակերպումը․ «Բա խի՞ Սերժի վախտ, երբ Էդմոնի հետ դաշինք էիր կազմում, նրա առևտրաշանտաժային հարաբերությունների մասին չէիր խոսում»։
Նիկոլը, թերևս, չի հասկանում, որ իր երբեմնի «օրթախին» մեղադրելով՝ նաև ինքն իրեն է մեղադրում նախկինների հետ այդպիսի հարաբերությունների մեջ լինելու և «հպարտ քաղաքացիներին» մոլորեցնելու համար։
Ի դեպ, երբ Փաշինյանը Մարուքյանին սպառնում է Աշոտյան դարձնել, թող հիշի, թե ինչ օրեր է անցկացրել Աշոտյանի հետ ու Աշոտյանի կուռացիայի ներքո։
Այդ նույն Աշոտյանն էր հաճախորդացման ծրագրի շրջանակներում ողջունում Նիկոլի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նաև «Ելք» դաշինքը ստեղծելու նախաձեռնությունները։ Նիկոլն այդ օրերին պարզապես հալվում էր Աշոտյանի խոսքերից և ձգտում արժանանալ նրա գովեստին։
Օ՜ ժամանակներ, օ՜ հաճախորդներ։
Հայկ Ուսունց