Նիկոլի «տնտեսական հեղափոխության» հույսը «քոչարյանական» բա՞նկն է
Թվերով «տնտեսական հեղափոխություն» անել սիրող, ֆեյսբուքյան թռիչքաձև տնտեսական աճեր ապահովող և ուրիշի արածը որպես սեփական հաջողություն ներկայացնող Նիկոլ Փաշինյանն օրերս մի գրառում էր արել։
««Արդշինբանկը» Հայաստանիպատմությանհամարաննախադեպծավալի՝ 300 միլիոնդոլարիեվրոբոնդէթողարկել, աննախադեպցածր 6.5 տոկոսով: Թողարկվածեվրոբոնդերիպահանջարկըեղելէ 200 միլիոնդոլարովավելի: Իսկձեռքբերածներդրողներըշուրջ 70-նեն: Սամերտնտեսությանմեջկատարվածուղիղօտարերկրյաներդրումէ: Սատնտեսականհեղափոխությանվառարտահայտությունէ»,–ցնծությամբ ավետել էր Փաշինյանն իր ՖԲ էջում։
Մի կողմ թողնենք այն, որ մասնավոր բանկի թողարկած եվրոբոնդերը ոչ մի կերպ չեն կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Տվյալ դեպքում մեզ այլ հարց է հետաքրքրում։
Նիկոլ Փաշինյանն անձամբ ու իր ընտանեկան բիզնես հանդիսացող «Հայկական ժամանակ» թերթի միջոցով տարիներ շարունակ հայտարարում էր, որ «Արդշինբանկը» պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։ Նիկոլն էլ, իր լևոնական շրջապատն էլ գիտեին, որ ստում են, բայց քանի որ էժանագին դիվիդենտներ էին պետք, սուտն անընդհատ կրկնում էին։
Ստի տիրաժավորումից անցան տարիներ։ Ընդդիմադիր աշխատող և շարքային հաճախորդ Նիկոլըդարձավ վարչապետ։ Հիմա նա վարչապետական կաբինետից խոսում է այն մասին, որ «քոչարյանական» բանկիգործունեությունը«տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»։ Ու ոչ մի խոսք այն մասին, որ ժամանակին ստել է՝ հայտարարելով, թե բանկը Քոչարյանին է պատկանում։
Ճիշտն այն կլիներ, որ մասնավոր բանկի ձեռքբերումներին «վեննա» մտնելուց առաջ կամ դրան զուգահեռ Նիկոլը նախ ներողություն խնդրեր մեր ժողովրդից, ապա՝ բանկից։
Չի բացառվում, որ Նիկոլը տարիներ առաջ անկեղծորեն հավատացած է եղել, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ պատկանել է ՀՀ 2–րդ նախագահին և նա անկեղծորեն մասնակցել է «4 միլիարդի» առասպելի ձևավորման գործում։ Բայց հիմա, երբ վարչապետի աթոռին է հայտնվել, պետք է իր մեջ ուժ գտնի ու հայտարարի՝ ժամանակին ղալաթ է արել, որ «մուտիտ» է արել, որ պարբերաբար ստել է։
Բայց դե ումից ենք ինչ պահանջում։
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.։ Ճակատագրի հեգնանք այն է, որ հիմա բազմաթիվ բիզնեսներ կապում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։ Ու բանն այն է, որ այդ ամենի մեջ ճշմարտության մեծ չափաբաժին կա։ Հայտնի հիմնադրամներն ու Ալեքսանյան Սամվելի օգնական Արմանը վկա։
Նիկոլի «տնտեսական հեղափոխության» հույսը «քոչարյանական» բա՞նկն է
Թվերով «տնտեսական հեղափոխություն» անել սիրող, ֆեյսբուքյան թռիչքաձև տնտեսական աճեր ապահովող և ուրիշի արածը որպես սեփական հաջողություն ներկայացնող Նիկոլ Փաշինյանն օրերս մի գրառում էր արել։
««Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են: Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»,–ցնծությամբ ավետել էր Փաշինյանն իր ՖԲ էջում։
Մի կողմ թողնենք այն, որ մասնավոր բանկի թողարկած եվրոբոնդերը ոչ մի կերպ չեն կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Տվյալ դեպքում մեզ այլ հարց է հետաքրքրում։
Նիկոլ Փաշինյանն անձամբ ու իր ընտանեկան բիզնես հանդիսացող «Հայկական ժամանակ» թերթի միջոցով տարիներ շարունակ հայտարարում էր, որ «Արդշինբանկը» պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։ Նիկոլն էլ, իր լևոնական շրջապատն էլ գիտեին, որ ստում են, բայց քանի որ էժանագին դիվիդենտներ էին պետք, սուտն անընդհատ կրկնում էին։
Ստի տիրաժավորումից անցան տարիներ։ Ընդդիմադիր աշխատող և շարքային հաճախորդ Նիկոլը դարձավ վարչապետ։ Հիմա նա վարչապետական կաբինետից խոսում է այն մասին, որ «քոչարյանական» բանկի գործունեությունը «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»։ Ու ոչ մի խոսք այն մասին, որ ժամանակին ստել է՝ հայտարարելով, թե բանկը Քոչարյանին է պատկանում։