Քաղաքական

30.01.2020 11:24


Չնայած ՍԴ դատավորներն արդեն ասել են, որ վաղաժամ թոշակի չեմ գնալու, բայց իշխանությունները որոշել են ներքին կարգով նրանց տեղերի համար «քաստինգ» անել․ «Փաստ»

Չնայած ՍԴ դատավորներն արդեն ասել են, որ վաղաժամ թոշակի չեմ գնալու, բայց իշխանությունները որոշել են ներքին կարգով նրանց տեղերի համար «քաստինգ» անել․ «Փաստ»

«ՍԴ շուրջ զարգացումները նորանոր «գուներանգներ» են ստանում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Փաստն այն է, որ իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից հեռացնելու, ինչպես նաև ՍԴ մյուս դատավորներին նույնպես «լիկվիդացնելու» հարցում։

Օրերս էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի: Դեռևս չմարսած Վահե Գրիգորյանի ստեղծած «բոլոլան» և այդպես էլ չհասկանալով, թե, ի վերջո, ինչով է նա զբաղվում ՍԴ-ում, բացի աշխատավարձ ստանալուց և երկարաշունչ ու բոցավառ նամակներ գրելուց, իշխանությունները հիմա էլ իրար են խառնվել ՍԴ մյուս անդամներին փոխելու թեմայի շուրջ։

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանություններն արդեն իսկ ներքին կարգով որոշել են ՍԴ մյուս յոթ դատավորների տեղերի համար «քասթինգ» անցկացնել։

Չնայած ՍԴ դատավորները հստակ արտահայտվել են, որ վաղաժամ թոշակի չեն գնալու և չեն ընկրկելու իշխանությունների տոտալ ճնշումների դեմ, այդուամենայնիվ, իշխանության կուլիսներում սկսել են նոր թեկնածուների կոնկրետ անուններ շրջանառել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը