Նիկոլը, իհարկե, Նիկոլ չէր լինի, եթե իր չհաշվարկված հախուռն որոշումների, ձախողումների պատասխանատվությունը չփորձեր բարդել այլոց` ենթակաների կամ ընդդիմախոսների վրա։ Մի քանի օր «փիքր անելուց»`քավության նոխազներ փնտրելուց հետո վերջապես գտել է «հանուն ոչնչի» Բանակի օրը հարամելու մեղավորներին։
Պարզվում է, կա՛մ ոստիկանությունում բուն դրած «ռևանշիստներն» են իր դեմ «սպեցօպերացիա» անցկացրել` ասֆալտին փռելով ընդդիմադիր ակտիվիստներին, ձեռքերը ոլորելով, ձեռնաշղթաներ հագցնելով, բերման ենթարկելով և ոչինչ`ո՛չ զենք, ո՛չ գոնե թմրանյութ չհայտնաբերելով նրանց «գրպաններում», կա՛մ ակտիվիստներն իրե՛նք են կազմակերպել բիրտ, բռի մեթոդներով բռնվելու-բաց թողնվելու գործողությունը։ Որ ավելորդ անգամ փուռը տան «պետության ղեկավարին»։
«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել մեծ հաշվով։ Տեղի է ունեցել ինչ-որ անհասկանալի գործողություն, որի արդյունքում իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն շահել և նույնիսկ տուժել են քարոզչական դաշտում, իսկ ընդդիմությունը շահել է, որովհետև իշխանությունների դեմ քարոզչության հերթական առիթն է ստացել։ Համաձայնվեք (ձեռի հետ ասեմ, որ ճիշտը «համաձայնելն» է-Լ.Պ.)` տրամաբանական կլիներ կարծելը, որ եթե ինչ-որ գործողության արդյունքում կողմերից մեկը շահում է, ուրեմն հենց այդ կողմն էլ կազմակերպել էր այդ գործողությունը»,-դեմքի «խորիմաստ» արտահայտությամբ հարց է տալիս ժողովրդի վարչահրամայապետի ընտանեկան կայքը։
«Երկաթյա տրամաբանություն» է` ոչինչ չես ասի. բացարձակ ապուշ, անհեռանկար «ինչ-որ անհասկանալի գործողություն» ես ձեռնարկում քաղաքական հակառակորդ(ներ)իդ դեմ, փորձում «սարքել գլխներին», եթե «խիյարը թարս է բուսնում»`փնթի կազմակերպված սպեցօպերացիան քո դեմ է շուռ գալիս, ասում ես, որ դա արել է հակառակ կողմը`աշխարհով մեկ քեզ խայտառակելու համար։ Նույն երկաթյա տրամաբանությամբ 20 տարի շարունակ շահարկում էին և շահարկում են Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը` ասելով. «Քանի որ ահաբեկչությունը մեծ հաշվով չծառայեց իր նպատակին` Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարողացավ պահպանել հավասարակշռությունը, այլև մի բան էլ ամրապնդեց իր դիրքերը, «տրամաբանական կլիներ կարծել», որ հենց նա՛ էլ ձգել է ահաբեկիչների թելերը»։
Շատ երկաթյա տրամաբանություն

Պա՛րզ, հարմա՛ր, շահավե՛տ...
Լիլիթ Պողոսյան