ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Աստանայի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն իրավիճակը Կովկասում»
Ինչպես տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն հայտարարել է, թե դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն շարունակվող հակամարտությունների հարցերը, այդ թվում՝ իրավիճակը Կովկասում։
-ԵԱՀԿ երկրների ղեկավարները կքննարկեն անվտանգության, շարունկվող հակամարտությունների հարցերը, մասնավորապես՝ Վրաստանի վերաբերյալ խնդիրներն ու այլ սուր հարցեր, որոնց առնչությամբ տարաձայնություններ կան,-ասել է Մարկ Պերեն դը Բրիշամբոն։
Անդրադառնալով առաջիկա գագաթնաժողվին՝ նա նաև նշել է, որ մասնակիցները կրկին կստորագրեն Հելսինկյան փաստաթղթում առկա կետերի տակ։
-Չնայած որ շատ հանձնարարություններ կատարված չեն, բայց շատ կարևոր է կրկին վերահաստատել փաստաթուղթը,-նշել է Նա հավելել է, թե քննարկման շրջանակներում կհաստատվի նաև ԶԼՄ-ների ազատության անհրաժեշտության հարցը։