Լրահոս

17.03.2009 13:30


Անահիտ Բախշյանը մեկնաբանել է, թե ինչու է իրենց կուսակցությունը մերժել ՀԱԿ–ի հետ Երևանի ավագանու ընտրություններին համատեղ մասնակցելու առաջարկը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, համանուն կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը վերջապես մեկնաբանել է, թե ինչու է իրենց կուսակցությունը դեմ եղել Հայ ազգային կոնգրեսի հետ Երևանի ավագանու ընտրություններին համատեղ մասնակցելուն: Ըստ Անահիտ Բախշյանի, «Ժառանգությունը» նախապես ներկայացրել է իր ցուցակը, սակայն այն մերժվել է ՀԱԿ-ի կողմից: ՀԱԿ-ն էլ իր ներկայացրած ցուցակում ընդամենը 8 տեղ է տրամադրած եղել «Ժառանգությանը»:

-Այն մեզ ձեռնտու չէր,- ասել է Ա. Բախշյանը:

Տիկին Բախշյանը նաև տեղեկացրել է, որ ըստ «Ժառանգության» նախապես կազմած ցուցակի, առաջին հորիզոնականում նշված է եղել Արմեն Մարտիրոսյանի անունը, երկրորդում' Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ մնացածն, ըստ Ա. Բախշյանի, կարող էին և միասին որոշել:

-Անձամբ ես կողմ էի ավագանու ընտրություններին միասնական մասնակցելու տարբերակին,- ընդգծել է Ա. Բախշյանը: Վերջինս նաև հավաստիացրել է, որ ուրբաթ օրը «Ժառանգությունը» կհայտարարի, թե իրենք ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին:

Այս խորագրի վերջին նյութերը