Լրահոս

07.02.2020 13:36


Լոռու մարզում ուժեղ քամին տապալել է հաստաբուն ծառեր

Լոռու մարզում ուժեղ քամին տապալել է հաստաբուն ծառեր

Երեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ից հետո ուժեղ քամու հետևանքով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 1 տասնյակի հասնող հաստաբուն ծառեր են ընկել ճանապարհի երթևեկելի հատված:

Որոշ տեղերում ընկած ծառերը փակել են անգամ ամբողջ ճանապարհը: Վարորդները այն կամ շրջանցել են կամ մեքենաները պարզապես վարել դրանց վրայով:

Քամու հետևանքով Տաշիրի տարածաշրջանի Նորաշեն և Սարչապետ համայնքներում էլ տանիքներ են պոկվել:

Սպիտակ քաղաքում էլ քամու հետևանքով 2 տան տանիք պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա:

Մի շարք համայնքներում էլ հոսանքազրկումներ են եղել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը