Նիկոլի հույսը վճարովի ֆեյքերն են, անուղեղ «jujul»–ակերները և իրեն «purk» տվող դրսի հայերը
Երբ Արմեն Սարգսյանը հանրաքվեի օր էր հրապարակում, Նիկոլը համերգի վայրում էր գտնվում, բայց հենց իմացավ ապրիլի 5–ի մասին, ձեռքը գցեց հեռախոսին ու մտավ ֆեյսբուքյան «լայվ»։
Մի կողմ թողնենք այն, որ անշնորհքություն ու գեղցիություն է համերգի ժամանակ «լայվ» մտնելը, բայց դե Նիկոլի դեպքում դա արդեն զարմանալի չէ։
Նիկոլն ափալ–թափալ «լայվ» էր մտել, որպեսզի կոչ անի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Նա դրսի հայերին հրավիրում էր Հայաստան՝ միտինգի։ Ասում է՝ նրանք, ովքեր չեն կարողացել 2 տարի առաջ մասնակցել, կարող են հիմա գալ։ Ինքնաթիռի տոմսն էլ, ասում է, էժան է։
Ուշադրությո՛ւն դարձրեք, Նիկոլն արդեն չի խոսում այն մասին, որ դրսի հայերը պետք է գան Հայաստանում ապրեն, ներգաղթեն, ֆլան-ֆստան։ Ինքն ասում է՝ եկեք ձեր չապրելիք երկրում ինձ ֆյուրերիկ դարձրեք, էլի գնացեք ձեր ապրած երկիրը։
Ինքը տեսել է, որ ՖԲ–ում իրեն ամենամեծ էնտուզիազմով պաշտպանում են հենց դրսում ապրող և դրսից Հայաստանը սիրող հայերը։ Դրա համար էլ դիմում է նրանց։
Նիկոլը շատ լավ գիտի, որ իրեն աջակցում են պետական ֆինանսավորմամբ գործող ֆեյքերը և Ֆեյսբուքում լատինատառ հայերեն բառեր գրող դրսի հայերը։ Ճիշտ է, Հայաստանում էլ կան Նիկոլին «purk» տվող և նրա «jujul»–ներին ինտեգրվող շրջանակներ, բայց դրանք շատ չեն և օր օրի պակասում են։
Նիկոլին իր թամաշայի մասովկա է պետք։ Իր գոռգոռոցների վրա փողոց դուրս եկող զանգված արդեն չկա։ Դրա համար էլ դրսից է ուզում մասովկա ապահովել։ Դրսից մարդ հրավիրելով՝ Նիկոլը բացահայտում է նաև իր վախերը։ Պարզ է, որ նա փորձ է անելու կեղծել հանրաքվեն, բայց վախենում է։ Դրա համար էլ դրսից տղա է բերում։
Ի դեպ, հանրաքվեի արդյունքները հրապարակելու է այն ԿԸՀ–ն, որի ղեկավար Մուկուչյանին Նիկոլն իր «թունդ ընդդիմադիր» աշխատելու փուլում մշտապես մեղադրում էր ընտրակեղծիքների ու թվանկարչության մեջ։

Օ՜ ժամանակներ, օ՜ դերասանություններ։
Հայկ Ուսունց